Արևմտյան Հայաստան պետության դրոշ
From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան Հայաստանի դրոշը, Արևմտյան Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկն է։ Այն սահմանված է Արևմտյան Հայաստանի Սահմանադրությամբ և դրոշի օրենքով։ «ԱՀ դրոշի մասին» առաջին օրենքն ընդունել է Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից 2011 թվականի հոկտեմբերի 14-ին[1]։
Մանրամասնություններ | |
---|---|
Կրիչ | Արևմտյան Հայաստան Պետություն |
Հաստատված | հոկտեմբեր 5, 2014 |
Կարգախոս | Հայը հայի համար |
Այլ տարրեր | հարաբերությունը 1:2 Կապույտ Մուգ կապույտ Նարնջագույն Սպիտակ |
Օգտագործում | պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա |
Հեղինակային կոլեկտիվ | |
ԱՀՎԿ |
Ներկա որոշումը ընդունվել է 2014 թվականի հոկտեմբերի 5-ին և վավերացվել է ԱՀ ԱԺ ի կողմից 2015 թվականի փետրվար 4-ին։
Դրոշը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, որպես քաղաքակրթության բնօրրան։ Մուգ կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի հավերժականությունը։ Ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի բանախոսությունը, արիականությունը եւ ստեղծագործ ազատության կենսասիրությունը։ Բաց երկնագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի լուսավորչականությունը եւ առաքելականությունը։ Սպիտակը խորհրդանշում է հայ ժողովրդի բարեպաշտությունը։