Աթոս
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Աթոս լեռ (հուն․՝ Ἄθως, պաշտոնապես՝ հուն․՝ Άγιο Όρος - «Սուրբ լեռ»), լեռ և թերակղզի արևելյան Հունաստանի Քաղկեդոնի շրջանում (Մակեդոնիա), որն իրենից ներկայացում է ծովի մակերևութից 2033 մետր բարձրությամբ լեռ։ Ընդհանուր տարածությունը՝ 335,637 կմ² է։
Աթոս | |
Hagiom Oros* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Հունաստան |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | (i)(ii)(iv)(v)(vi)(vii) |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա, Էգեյան ծով |
Կոորդինատներ | 40°09′26″ հս․ լ. 24°19′35″ ավ. ե.HGЯOL |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2001 (անհայտ նստաշրջան) |
Համար | 454 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Վարչականորեն հանդիսանում է Հունաստանի Հանրապետության հատուկ միավոր։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։
Թերակղզու նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը ամրագրվել է Լոզանի 1923 թվականի պայմանագրով, ինքնակառավարման կարգը հիմնված է Սուրբ լեռան Կանոնադրությունով («Տրագոս»), որը հաստատվել է 972 թվականին կայսր Հովհաննես Կուրկուասի կողմից Խրիսովուլլի կնիքով։
Թերակղզու կառավարումը հանձնված է 20 ուղղափառ եկեղեցիների տնօրինությանը։ 676 թվականին բյուզանդական կայսր Կոնստանդին Դ-ն թերակղզին հանձնեց այդտեղ բնակվող հոգևորականներին։ 1312 թվականից գտնվում է Կոնստանդնոպոլի Պատրիարքի իրավասության տակ։
Ի տարբերություն Կոնստանդնապոլյան Պատրիարքատի այլ մասերի, Աթոսում գործածման մեջ է միայն Հուլյան օրացույցը։