NBA չեմպիոնների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Բասկետբոլի Ազգային Ասոցիացիայի (ԲԱԱ կամ NBA, 1946-1949 թվականներին հայտնի էր, որպես Ամերիկյան Բասկետբոլի Ասոցիացիա) եզրափակիչում հաղթողները ճանաչվում են ԲԱԱ չեմպիոններ։ Բոլոր եզրափակիչները խաղարկվում են 7 խաղանոց շարքով Արևելյան կոնֆերենցիայի և Արևմտյան կոնֆերենցիայի (մինչև 1970 թ. դիվիզիոն) հաղթողների միջև։ Բացառությամբ 1950 թվականին, որում Արևելյան դիվիզիոնի չեմպիոնը հանդիպեց Արևմտյան և Կենտրոնական դիվիզիոնների միջև հաղթողին։ Մինչև 1949 թվականը, Փլեյ-օֆֆը խաղարկվում էր, որպես երեք փուլով մրցաշար, որտեղ երկու կիսաեզրափակիչ խաղերում հաղթողները հանդիպում էին միմյանց եզրափակչում։ ԲԱԱ չեմպիոնը ստանում է Լարի Օբրայան առաջնության ավարը։
Տուն և դուրս ձևաչափը ԲԱԱ եզրափակիչներում 2-2-1-1-1 ձևաչափով էր (այսինքն, այն թիմը, որն պարբերական սեզոնում ավելի լավ չափանիշներ ունի, սեփական դաշտում է խաղում 1, 2, 5 և 7 խաղերը) մինչև 1985 (բացառությամբ 1949 և 1953-1955, 2-3-2 ձևաչափով, 1956 և 1971 թ. - ին, 1-1-1-1-1-1-1 ձևաչափով, 1975 և 1978, 1-2-2-1-1 ձևաչափով)։ Իսկ 1985 թվականից հետո, խաղերի ձևաչափը փոխվեց 2-3-2 ձևով (այսինքն, այն թիմը, որը պարբերական սեզոնում ավելի լավ չափանիշներ ունի, սեփական դաշտում է խաղում 1, 2, 6 և 7 խաղերը)։
Ըստ 2012 թվականի, Արևելյան կոնֆերենցիան (նախկինում դիվիզիոնը) առջևում է Արևմտյան կոնֆերենցիայից (նախկինում դիվիզիոնը) 35-27։ Լուծարված Կենտրոնական դիվիզիոնը հաղթել է մեկ առաջնություն։ Բոստոն Սելտիքսն և Մինեապոլիս / Լոս Անջելես Լեյքերսը 33 անգամ դարձել են չեմպիոն 66 առաջնություններում։