From Wikipedia, the free encyclopedia
Կալմետ-Գերինի բացիլ (ԲՑԺ) պատվաստանյութ անգլ.՝ Bacillus Calmette–Guérin (BCG)՝ պատվաստանյութ է, որը օգտագործվում է տուբերկուլոզի դեմ[1]։ Այն երկրներում, որտեղ տուբերկուլոզը հաճախ է հանդիպում՝ խորհուրդ է տրվում օգտագործել 1 չափաբաժին՝ առողջ նորածիններին։ Պատվաստումը ցանկալի է անել ծնվելուց հետո, հնարավորինս շուտ[1]։ Այն երկրներում, որտեղ ռիսկը ցածր է՝ իմունիզացիա չի կատարվում, իսկ առանձին դեպքերը հայտնաբերվում են և բուժվում[1]։ Այն մեծահասակները, որոնք չեն հիվանդացել և չեն պատվաստվել, բայց հաճախակի կոնտակտի մեջ են եղել հարուցչի հետ՝ նույնպես լինում են իմունիզացված[1]։ ԲՑԺ-ն նաև արդյունավետ է Բուրուլիի խոցերի և այլ ոչ տուբերկուլոզային միկոբակտերիաներով հարուցված ինֆեկցիաների դեմ[1]։ Այն նաև օգտագործվում է, որպես միզապարկի քաղցկեղի բուժման մի մաս[2][3]։
Կլինիկական տվյալներ | |
---|---|
Օգտագործման եղանակներ | Ներմաշկային |
DrugBank | DB12768 |
Տուբերկուլոզից պաշտպանության աստիճանը տարբեր է լինում և պաշտպանությունը տևում է մինչև 20 տարի[1]։ Կանխարգելում է երեխաների 20%-ի ինֆեկցումը, իսկ ինֆեկցվածների կեսի մոտ կանխարգելում է հիվանդության առաջացումը[4]։ Պատվաստումը կատարվում է ներմաշկային ներարկումով[1]։ Հավելյալ դոզաների արդյունավետության ապացույցներ չկան[1]։
Լուրջ կողմնակի ազդեցությունները հազվադեպ են։ Հաճախ լինում է կարմրություն, ուռածություն ներարկման տեղում[1]։ Կարող է առաջանալ նաև փոքր խոց, որը առողջանալուց հետո թողնում է փոքր սպի[1]։ Կողմնակի ազդեցությունները հաճախ են լինում թույլ իմունիտետով մարդկանց մոտ[1]։ Հղիության ժամանակ օգտագործումը վտանգավոր է[1]։ Պատվաստանյութը ստանում են Mycobacterium Bovis-ից, որը հաճախ է հայտնաբերվում կովերի մոտ[1]։ Այն թուլացած է, բայց կենդանի է։ ԲՑԺ պատվաստանյութը համարվում է կենդանի պատվաստանյութ[1]։
ԲՑԺ պատվաստանյութը առաջին անգամ բժշկական նպատակներով օգտագործվել է 1921 թվականին[1]։ Այն ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցուցակի մեջ է, որպես առողջապահության համակարգի ամենաարդյունավետ և պահանջված դեղամիջոցներից մեկը[5]։ 2011 և 2014 թվականների միջև գինը $0.16-ից մինչև $1.11-է եղել զարգացող երկրներում[6][7]։ ԱՄՆ-ում արժեքը $100-ից մինչև $200 է[8]։ 2004 թվականի դրությամբ պատվաստանյութը տարեկան տրվում է 100 միլիոն երեխաների ամբողջ աշխարհում[9]։
ԲՑԺ-ն հիմնականում կիրառվում է տուբերկուլոզի դեմ։ ԲՑԺ պատվաստանյութը կարող է տրվել ծնվելուց հետո՝ ներմաշկային եղանակով[10]։ ԲՑԺ պատվաստումը կարող է առաջացնել կեղծ դրական Մանտուի թեստ, սակայն թեստի բարձր ցուցանիշները խոսում են ակտիվ հիվանդության մասին։
ԲՑԺ-ի ամենահակասական կողմը դա իր արդյունավետության տարբերությունն է՝ կախված այն աշխարհամասից, որտեղ կատարվում է հետազոտությունը։ Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունները ցույց են տվել 60%-80% արդյունավետություն, բայց շատ տեղերում ԲՑԺ-ն պաշտպանիչ հատկությունը չի դրսևորվել։ Արդյունավետությունը ընկնում է տարածաշրջանի՝ հասարակածին մոտենալու հետ մեկտեղ[11][12]։
1994 թվականին կատարված հետազոտությունը պարզեց, որ ԲՑԺ-ն իջեցնում է տուբերկուլյոզով հիվանդանալու ռիսկը 50%-ով[11]։ Կան արդյունավետության տարբերություններ՝ կախված տարածաշրջանից, ժառանգական տարբերություններից, միջավայրի փոփոխություններից, այլ բակտերիալ ինֆեկցիաների հետ կոնտակտից, լաբորատորիայի նորմերից, որտեղ արտադրվում է պատվաստանյութը[13][14]։
2014 թվականին կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ ԲՑԺ պատվաստանյութը իջեցրել է ինֆեկցիաները 19-27%-ով և ակտիվ տուբերկուլոզի առաջնթացը 71%-ով[15]։ Այս հետազոտության մեթոդները սահմանափակվել են ինտերֆերոն գամմայի անջատման փորձով։
ԲՑԺ-ի պաշտպանության տևողությունը հստակ հայտնի չէ[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.