From Wikipedia, the free encyclopedia
Բաբկեն Սյունի (Պետրոս Փարյան) (1873, Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 26, 1896, Կոստանդնուպոլիս), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։
Բաբկեն Սյունի | |
---|---|
Ծնվել է | 1873 |
Ծննդավայր | Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 26, 1896 |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ակտիվիստ և հեղափոխական |
Կուսակցություն | ՀՅԴ |
Ավարտել է Կոստանդնուպոլսի Կենտրոնական վարժարանը։ Կատարել է գաղափարական, կազմակերպչական, զինման աշխատանքներ, ղեկավարել և իրականացրել ահաբեկչական գործողություններ։ 1896 թվականին ծրագրել և կազմակերպել է Օսմանյան բանկի գրավման գաղափարը։ Բանկի գրավման օրը նախատեսվել էր գործողություններ սկսել նաև Կոստանդնուպոլսի տարբեր շրջաններում։
1896 թվականի օգոստոսի 14-ին ներխուժել է բանկ՝ կատարելով վերջապահի դերը, սակայն, խոցվելով գնդակից, ընկել և ձեռքի ռումբերի պայթյունից զոհվել։ Բաբկեն Սյունու զինված խումբը մտել է բանկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.