Բագրատունիների թագավորություն
Հայկական պատմական պետություն Ասիայում (885-1045) / From Wikipedia, the free encyclopedia
Բագրատունիների թագավորություն, (հայտնի է նաև Անիի թագավորություն, Բագրատունյաց Հայաստան, Հայկական Բագրատունյաց թագավորություն, Շիրակի թագավորություն անվանումներով) միջնադարյան պետություն Հայկական լեռնաշխարհի հիմնական մասում և հարակից Կովկասյան տարածքներում, որը գոյություն է ունեցել 885-1045 (855 / 865 - 1045) թվականներին։ Հիմնադրել է հայոց իշխան Աշոտ Բագրատունին պաշտոնապես, որպես թագավորություն՝ 885 թվականին՝ Բյուզանդական կայսրությունից և Արաբական խալիֆայությունից ստանալով արքայական թագը, իսկ փաստացի, որպես թագավորություն՝ 855–865 թվականներից՝ կրելով իշխանաց իշխան տիտղոսը[2]։ Երկիրը կառավարել է Բագրատունիների թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 250 000 քառ. կմ՝ Աշոտ Գ Ողորմած շահնշահի օրոք (953-977)։
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
| |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Անի | ||||
Մակերես | 250.000 քառ. կմ | ||||
Բնակչություն | 5.000.000 - 6.000.000[1] | ||||
Լեզու | Հայերեն | ||||
Ազգություն | Հայեր | ||||
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի | ||||
Արժույթ | Հիպերպիրոն, Աբբասյան Դինար | ||||
Իշխանություն | |||||
Պետական կարգ | Միապետություն | ||||
Դինաստիա | Բագրատունիներ | ||||
Պետության գլուխ | Թագավոր | ||||
Պատմություն | |||||
- Վասպուրականի թագավորության անջատում | 908 | ||||
- Հայ-արաբական պատերազմ | 914-922 | ||||
- մայրաքաղաքի տեղափոխում Անի | 961 | ||||
- Վանանդի թագավորության ստեղծում | 963 | ||||
- Տարոնի իշխանության գրավումը Բյուզանդիայի կողմից | 966 | ||||
- Տաշիր-Ձորագետի թագավորության հիմնում | 978 | ||||
- Սյունիքի թագավորության հիմնում | 987 | ||||
- կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Անի | 1001 | ||||
- Հովհաննես-Սմբատի կտակ | 1022 | ||||
- Անիի անկում | 1045 |
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բագարանը, որը գտնվում էր Բագրատունիների տնտեսական կենտրոն Շիրակում։ Վարչաքաղաքական կենտրոնի դեր են ստանձնել նաև Շիրակավան և Կարս քաղաքները։ 961 թվականից Աշոտ Գ Ողորմածը մայրաքաղաքը տեղափոխում է հայկական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Անի։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում հարևան արաբական ամիրայությունները, ներառել է բազմաթիվ հայկական գավառներ, ինչպես նաև ազդեցություն է ունեցել վրացական, աղվանական ու արաբական իշխանություններ։ Ծաղկման շրջանում այն ներառում էր Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը։
11-րդ դարում Հայաստանը աստիճանաբար նվաճվում է Բյուզանդական կայսրության կողմից։ Մի քանի տասնամյակ առաջ ձևավորված թագավորություններն ու իշխանությունները ինքնավարություն են ստանում կամ ընդգրկվում հարևան պետությունների կազմի մեջ։ Սելջուկ-թյուրքերի արշավանքից հետո հայոց պետականությունը թուլանում է։ Նրա տարածքներում համեմատաբար ինքնուրույն են մնում հայկական երեք թագավորություններ՝ Վանանդ, Լոռի և Սյունիք։
Բագրատունիների թագավորությունը քրիստոնյա Արևելքի հզորագույն թագավորություններից էր, որը հանդիսանում էր հայոց պետականության վերջին դրսևորումը պատմական հայրենիքում։ Այն իր շուրջ էր համախմբել ոչ միայն Հայաստանը, այլև իր գոյությամբ նպաստել էր հյուսիսում մեկ այլ քրիստոնյա պետության՝ Վրաց թագավորության առաջացմանը։