Բալիստիկ հրթիռ, հրթիռային զենքի տեսակ, որը թռիչքի մեծամասնությունը կատարում է բալիստիկական հետագծով, այսինքն գտնվում է անկառավարելի շարժման մեջ։ Բալիստիկ հրթիռները կառավարվում են համեմատաբար կարճ ժամանակահատվածում, թռիչքի մեծ մասը տեղի է ունենում առանց շարժիչի աշխատանքի։ Կարճ հեռավորության բալիստիկ հրթիռները մնում են Երկրի մթնոլորտում, իսկ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները (ՄԲՀ) արձակվում են ենթաուղեծրային հետագծով։
Այս զենքերը դասակարգվում են թևավոր հրթիռներից զատ, որոնք շարժիչով աշխատանքի ժամանակ ունեն աէրոդինամիկ կառավարում։