Բալխաշ լիճ
From Wikipedia, the free encyclopedia
Բալխաշ լիճ (ղազ.՝ Балқаш Көлі, Բալխաշ կյոլի), լիճ է Ղազախստանում[2]։ Մեծությամբ Ասիայում երրորդն է։ Գտնվում է Ղազախստանի հարավարևելյան մասում։ Ավազանի ամենախոշոր գետը Իլին է։ Բալխաշը անհոսք կիսաքաղցրահամ լիճ է Բալխաշ-Ալակոլյան գոգավորությունում Ղազախստանի հարավ-արևելքում, մեծությամբ երկրորդ չցամաքող աղի լիճն է (Կասպից ծովից հետո) և 14-րդը՝ աշխարհի խոշոր լճերի թվում։ Լճի յուրահատկությունը նրանումն է, որ այն նեղ նեղուցով բաժանված է երկու մասերի և ջրի տարբեր քիմիական բնութագրերով՝ արևմտյան հատվածում այն գրեթե քաղցրահամ է, իսկ արևելյանում՝ աղի։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Կենտրոնական Ասիա | |
Երկիր | Ղազախստան | |
Վարչատարածքային բաժանում | Ալմաթիի մարզ Ժամբիլի մարզ Կարագանդայի մարզ | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 340 մ | |
Երկարություն | 605 կմ | |
Լայնություն | 9 մինչև 74 կմ | |
Ավազանի մակերեսը | 18200[1] կմ² | |
Ծավալը | 105[1] կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 2385 կմ | |
Ամենամեծ խորությունը | 26[1] մ | |
Միջին խորությունը | 5,8 մ | |
Աղիությունը | արևելքում՝ 5,2‰ ‰ | |
Պարզությունը | 1-5,5 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 413 000 կմ² | |
Թափվող գետերը | Իլի, Կարատալ, Ակսու, Լեպսի, Այագուզ | |
Վիքիպահեստում |
Լիճը պատկանում է Բալխաշ-Ալակոլյան ջրատնտեսական ավազանին և գտնվում է Ղազախստանի միաժամանակ երեք՝ Ալմաթայի, Ժամբիլի և Կարագանդայի մարզերում։ Լճից հյուսիս գտնվում է ընդարձակ Ղազախական բլրակը, արևմուտքում՝ Բետպակ-Դալան, իսկ հարավում՝ Չու-Իլիական լեռները, Տաուկում և Սարիեսիկ Ատիրաու ավազոտ զանգվածները։
Լճի իրական մակերեսն է 16 400 կմ2, սակայն, այն նվազում է լիճը սնող գետերից ջուր վերցնելու ժամանակ։ Լիճը նեղուցով բաժանվում է երկու՝ իրարից տարբերվող մասերի։ Արևմտյան մասի ջուրը քաղցրահամ է այն դեպքում, երբ արևելյան կեսինն աղի է։ Արևելյան կեսն ավելի քան 1.7 անգամ խորն է արևմտյանից։ Լճի ավազանի ամենամեծ քաղաքը նույնպես ունի Բալխաշ անունը և ունի շուրջ 66 000 բնակիչ։ Ավազանի հիմնական տնտեսական ճյուղերն են հանքարդյունաբերությունը, հանքաքարերի մշակումը և ձկնորսությունը։