Բանահավաք
From Wikipedia, the free encyclopedia
Բանահավաք, ժողովրդական բանահյուսության նյութեր հավաքող, գրառող։ Բանահավաք տերմինն օգտագործվում է նաև ազգագրական, ժողովրդական երգ-երաժշտության, պարարվեստի նյութեր հավաքող-գրանցողին նկարագրելու համար։ Որպես գիտական հասկացություն՝ հայ իրականության մեջ երևան է եկել 19-րդ դարի 2-րդ կեսերին՝ հայ բանագիտության ձևավորմանը զուգընթաց։ Բանահավաքչական գործը սկսվել է հիմնականում Գարեգին Սրվանձտյանի ջանքերով։ Նրա օրինակին են հետևել Կոմիտասը, Գ. Հովսեփյանը, Ս. Հայկունին, Գ. Տեր-Աղեքսանդրյանը, Տ. Նավասարդյանը, Գ. Շերենցը, Ե. Լալայանը, Ս. Մելիքյանը, Սրբ. Լիսիցյանը և ուրիշներ։ Նրանց ջանքերով ժողովրդի տարբեր խավերից հավաքվել և հրատարակվել են բանահյուսական, ազգագրական, երաժշտական և պարարվեստի հարուստ նյութեր։ Նախախորհրդային շրջանում բանահյուսությունը կատարվում էր հիմնականում առանձին անհատների նախաձեռնությամբ և գրանցման պարզունակ եղանակով։ ԽՍՀՄ տարիներին այն իրագործվում էր գլխավորապես գիտական հաստատությունների կազմակերպված կոլեկտիվ արշավախմբերով և տեխնիկական նորագույն միջոցների կիրառությամբ։ 1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո այս գործընթացը հիմնականում հետընթաց ապրեց՝ կապված ֆինանսական խնդիրների հետ։