Բառարանագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Բառարանագրությունը բառագիտության մի առանձին բաժին է, որն ուսումնասիրում է բառարանների տեսակները, և բառարան կազմելու կանոնները։ Բառարանի նպատակը կոնկրետ բառի նկարագրությունն է, նրա իմաստային և ձևային տարբեր հատկանիշների վերհանումը։ Բառարանագրությունը առնչվում է լեզվի բառագիտության, իմաստաբանության, ստուգաբանության և ոճագիտության բաժինների հետ։ Բառարանագրի նպատակն էլ տասնյակ հազարավոր բառերի արտահայտած իմաստների, դրանց նրբերանգների, բառիմաստի կրած փոփոխությունների ճշգրիտ բացատրելն է։