Բաստիոն
From Wikipedia, the free encyclopedia
Բաստիոն (ֆր.՝ bastion, ուշ լատին․՝ bastillio, կառուցում եմ ամրություն), ամրոցի պարսպափակի անկյուններում հնգանկյուն ամրություն՝ պարսպապատերի երկարությամբ կամ նրանց առջևի խրամատները և մոտակա տեղանքը գնդակոծելու համար։ Առաջին անգամ բաստիոնները երևան են եկել Իտալիայում, 15-րդ դարի վերջին։ Ամրոցի բաստիոնը բաղկացած էր մեկ կամ երկու հողապատնեշից՝ հրանոթները տեղադրելու համար։ Երկու հարևան բաստիոնների իրար ուղղված մասերը և միմյանց միացնող պարիսպը կազմել են բաստիոնային ճակատը։