Ազատ գիտություն
Գիտական հետազոտությունները բաց են հանրության համար / From Wikipedia, the free encyclopedia
Ազատ գիտություն, շարժում, որը գիտական հետազոտությունները (ներառյալ հրապարակումները, տվյալները, ֆիզիկական նմուշները և մաթեմատիկական ապահովումը) հասանելի է դարձնում դրանցով հետաքրքրված հասարակությանը բոլոր մակարդակներում, թե սիրողական և թե պրոֆեսիոնալ[2]։ Բաց գիտությունը թափանցիկ և հասանելի գիտելիք է, որը փոխանցվում և զարգանում է համատեղ ցանցերի միջոցով[3]։ Այն ներառում է այնպիսի կիրառություններ, ինչպիսիք բաց հետազոտության հրապարակումը, բաց մատչելիության քարոզչությունը, գիտնականներին խրախուսելը, բաց նոթատետրերի կիրառումը և, ընդհանուր առմամբ, գիտական նյութերի հրապարակումն ու տարածումը հեշտացելն է։
Բաց գիտությունն ավելի շուտ կարելի է դիտարկել ոչ թե որպես հեղափոխություն, այլ որպես 17-րդ դարում սկսված ակադեմիական ամսագրի գալստյան շարունակություն, երբ գիտության նկատմամբ հասարակական պահանջը հասավ այն աստիճանի, որ իրար հետ ռեսուրսներով կիսվելը գիտնականների խմբերի համար անհրաժեշտություն դարձավ[4]։ Վերջին շրջանում քննարկումներ են ծավալվում գիտական տեղեկատվության տարածման սահմանների վերաբերյալ:[5] Կոնֆլիկտը, որը բերեց բաց գիտական շարժման ձևավորմանը, հետևյալն է` մի կողմից գիտնականները ձգտում են ընդհանուր ռեսուրսների մատչելիության, իսկ մյուս կողմից առանձին սուբյեկտները, իրենց ռեսուրսները տրամադրելու համար, ուզում են շահույթ ստանալ։ Ի հավելումն, հավանաբար բաց մատչելիության և ռեսուրսների հասանելիության կարգավիճակը, որ անհրաժեշտ է առաջխաղացման համար, մի հետազոտական ոլորտից մեկ այլ, խիստ տարբեր է[6]։