Բաղեշ
քաղաք Թուրքիայում / From Wikipedia, the free encyclopedia
Բաղեշ կամ Բիթլիս (հունարեն՝ βαλαλείςωυ, արաբերեն՝ Badlis), քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, Վանա լճից 18 կմ հարավ-արևմուտք, ուր միախառնվում են համանուն գետի վտակները։ Համապատասխանում է Աղձնիք նահանգի Սալնոձոր գավառի գլխավոր բերդին, որը հսկել է Հայկական Տավրոսի ամենամատչելի բնական լեռնանցքը՝ Ձորա պահակը։ Ժամանակին բերդի անունով կոչվել է Սալնոձոր։
Արագ փաստեր Քաղաք, Վարչական տարածք ...
Քաղաք | ||
---|---|---|
Բաղեշ | ||
Վարչական տարածք | Թուրքիա, Բիթլիսի էմիրաթ | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթԲիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Բիթլիսի գավառ | |
Այլ անվանումներ | Աբիբիթլիս, Բաղաղեշ, Բեդլիս, Բիթլիս, Սալնաձոր | |
ԲԾՄ | 1500-1600 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 30 000 մարդ (XIX դարավերջ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր, քրդեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | բաղեշցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 13000 | |
Պաշտոնական կայք | bitlis.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Փակել
Բաղեշի տարածքում սկզբում միայն բերդ է եղել։ Հետագայում բերդի տարածքում հիմնել են քաղաքը, իսկ բերդը դարձել է միջնաբերդ։
Բաղեշի մասին առաջին անգամ հիշատակել է Սեբեոսը, իսկ որպես քաղաք Բաղաղեշի մասին առաջին անգամ հիշատակել է Թովմա Արծրունին։ Հունական աղբյուրներում Բիթլիսը հիշատակում են Բալալեզա, Բալալեյսա անվանումներով, արաբական աղբյուրներում՝ Բեդլիս, Բադլիս, իսկ թուրքականում՝ Բիդլիս, Բիթլիս ձևերով[1]։