Բնակչության խտություն
From Wikipedia, the free encyclopedia
Բնակչության խտություն տարածքի բնակեցվածության աստիճանն արտահայտող ցուցանիշ, որը հաշվում են բնակչության թվի և տարածքի հարաբերությամբ։ Այլ կերպ ասած՝ այդ ցուցանիշը արտահայտում է մարդկանց միջին թիվը տարածքի 1 կմ² հաշվով, այդ իսկ պատճառով անվանում են բնակչության միջին խտություն։ Երբեմն հաշվարկում են նաև խտությունն ավելի իրականորեն արտահայտող ցուցանիշներ՝ 1 կմ² միայն բնակեցված տարածքի կամ էլ՝ օգտագործվող վարելահողի հաշվով։