From Wikipedia, the free encyclopedia
Սանդրո Բոտիչելլի կամ Ալեսսանդրո դի Մարիա Ֆիլիպեպի (իտալ.՝ Sandro Botticelli կամ Alessandro di Mariano Filipepi, մոտ 1445[1][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][2] - մայիսի 17, 1510[3][4][5][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[6][7][2]), վաղ վերածննդի իտալացի գեղանկարիչ և գրաֆիկ։
Սանդրո Բոտիչելլի իտալ.՝ Sandro Botticelli | |
---|---|
Ի ծնե | իտալ.՝ Alessandro di Mariano di Vanni Filipepi |
Կեղծանուն | di Mariano Filipepi, Alessandro |
Ծնվել է | մոտ 1445[1][2] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][2] |
Վախճանվել է | մայիսի 17, 1510[3][4][5][…] |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[6][7][2] |
Ազգություն | իտալացի |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, գծագրող և fresco painter |
Ոճ | Վաղ Վերածնունդ[1] և Ֆլորենցիայի դպրոց[1] |
Ժանր | դիմապատկեր[8][7], պատմական գեղանկարչություն[8][7], կրոնական նկարչություն[8], այլաբանություն[7], դիցաբանական գեղանկարչություն[7] և հոգևոր արվեստ[7] |
Ուշագրավ աշխատանքներ | Վեներայի ծնունդը, Մոգերի երկրպագություն, Գարուն և Fortitude? |
Մեկենասներ | Լորենցո Մեդիչի |
Ուսուցիչ | Ֆրա Ֆիլիպպո Լիպպի[9] և Անդրեա դել Վեռոկկիո |
Աշակերտներ | Ֆիլիպինո Լիպպի[10] |
Sandro Botticelli Վիքիպահեստում |
Բոտիչելլիի կյանքի մասին առաջին վկայությունները հանդիպում են Ջիորջիո Վազարիի 1550 թվականի կենսագրությունների հավաքածուում։ Ծննդյան ստույգ տարեթիվը հայտնի չէ. Բոտիչելլին ծնվել է 1444 թվականի մարտի 1-ի և 1445 թվականի մարտի 1-ի միջև[11][12] Ֆլորենցիայի Օգնիսանտի թաղամասում։ Հայրը տակառագործ էր։ Բոտիչելլի կեղծանունն առաջին անգամ տղային անցել է իր ավագ եղբայր Ջիովաննից, որն այդ մականունն ստացել էր գիրության պատճառով։ Այդ անունը ծագում է իտալերեն botticello-ից, որ թարգմանաբար նշանակում է «փոքրիկ տակառ»։ Բոտիչելլին չորս հինգ եղբայրներից ամենակրտսերն էր։ Բոտիչելիի ընտանիքը ապրում էր համեստ, բայց ոչ աղքատ, քանի որ հայրը հմուտ արհեստավոր էր։ Տասնհինգ տարեկանում Բոտիչելին աշխատանքի է անցնում Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի արվեստանոցում, որը ճանաչված վարպետ էր Ֆլորենցիայում։ Այնտեղ Բոտիչելլին աշխատում է Անտոնիո դել Պոլաիուոլոյի և Անդրեա դել Վերոչիոյի հետ։ Այդ շրջանում նա սովորում է փորագրություն, որը մեծապես ազդում է նրա նկարչության ոճի և ուղղվածության վրա։ 1470 թվականին Բոտիչելլին բացում է իր սեփական արվեստանցը և ստանում է առաջին հասարակական պատվերը։ Ֆլորենցիայի առևտրային դատարանի այս պատվերը իրենից ներկայացնում էր ուժը պատկերող ալեգորիայի (այլաբանություն) պաննո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.