Գավառ համայնք
From Wikipedia, the free encyclopedia
Գավառ, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։ Համայնքը սահմանակից է Կոտայքի մարզին և Գեղարքունիքի մարզի Մարտունի և Սևան համայնքներին։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Արագ փաստեր Գավառ համայնք, Երկիր ...
| |||
Երկիր | Հայաստան | ||
Մտնում է | Գեղարքունիքի մարզ | ||
Վարչկենտրոն | Գավառ | ||
Խոշորագույն քաղաք | Գավառ | ||
Ամենաբարձր կետ | Աժդահակ լեռ | ||
Օրենսդրական մարմին | Գավառ համայնքի ավագանի | ||
Ղեկավար | Գուրգեն Մարտիրոսյան | ||
Հիմնական լեզու | հայերեն | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | ||
Տարածք | 25228.08 | ||
gavarihamaynqapetaran.am |
Փակել
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 24-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն (ՀՕ 328-Ն)՝ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Գավառ բազմաբնակավայր համայնքը[1]։
Ներկայում Գավառ համայնքի[2] ի կազմում ընդգրկված բնակավայրերն են Գավառ քաղաքը, Բերդկունք, Գանձակ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Լճափ, Ծաղկաշեն, Ծովազարդ, Կարմիրգյուղ, Հայրավան, Նորատուս, Սարուխան գյուղերը։ Համայնքի կենտրոնը Գավառ քաղաքն է։