Գավառ (Մեծ Հայքի վարչական միավոր)
Մեծ Հայքի վարչական միավոր / From Wikipedia, the free encyclopedia
Գավառ, վարչա-տարածքային միավոր պատմական Հայաստանում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գավառ (այլ կիրառումներ)
Պատմականորեն Մեծ Հայքի գավառների սահմանների գոյացումը հիմնավորվում է տեղիս աշխարհագրական, քաղաքական, ենթաէթնիկական, տոհմաբանական-ժառանգական (նախարարական) սկզբունքների վրա։ «Աշխարհացույցի» համաձայն, Հայաստանի յուրաքանչյուր նահանգ («աշխարհ») վարչականորեն բաժանված էր մի շարք գավառների, որոնք հաճախ ներկայանում էին այս կամ այն նախարարական տոհմի տիրույթը, կամ էլ՝ առանձին աշխարհագրական շրջան։ Որոշ գավառներ (օրինակ՝ Տարոն կամ Կարին) երբեմն հիշատակվում են որպես «աշխարհներ» (նահանգներ)՝ հայոց պատմության մեջ իրենց նշանակության և կարևորության պատճառով։