Գետաշեն (Շահումյանի շրջան)
From Wikipedia, the free encyclopedia
Գետաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2][3][4][5], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո։ Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Գետաշենը գտնվում է Շահումյանի շրջանի հյուսիսում[3], իսկ ըստ Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ ներառված է Գյոլգյոլի շրջանում։
- Այս հոդվածը Արցախ-ի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գետաշեն (այլ կիրառումներ)։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | ||
---|---|---|
Գետաշեն | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շահումյան | |
Համայնք | Գետաշեն համայնք | |
Այլ անվանումներ | Չայքենդ, Չայքյանդ | |
ԲԾՄ | 994 մետր | |
Բնակչություն | 2236 մարդ (2008) | |
Ազգային կազմ | Մինչև 07․05․1991թ․՝ հայեր, 07․05․1991թ․-ից հետո՝ ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | 07․05․1991թ․-ից հետո՝ Շիա մուսուլմաններ | |
Տեղաբնականուն | գետաշենցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | - | |
|
Փակել
Գետաշենն ունի հնագույն պատմություն և հարուստ էր հայկական պատմամշակութային հուշարձաններով[2][6][7]։
Իր պատմության ընթացքում Գետաշենն ունեցել է մարտնչող և քաջությամբ ու խիզախությամբ հայտնի հայ բնակչություն[2][8]։ 1986 թվականին այն ունեցել է 3568 բնակիչ[2][9]։