Գերմաներենի ավստրիական տարբերակ
From Wikipedia, the free encyclopedia
Գերմաներենի ավստրիական տարբերակ (կամ Ավստրիական գերմաներեն, գերմ.՝ Österreichisches Deutsch), Ավստիայում գերմաներենի ազգային տարբերակն է, որն արտացոլում է ավստրացիների խոսքի լեզվական առանձնահատկությունները[1][1][2][3][4][5]։ Այն ստանդարտացված է կրթության, արվեստի և մշակույթի նախարարության կողմից 1951 թվականին թողարկված Ավստրիական բառարանում։ Ավստրիական տարբերակն առանձնանում է ավստրիցիզմներով, որոնք ի հայտ են եկել գրական գերմաներենի և բավարական բարբառի ազդեցությամբ։ Սակայն չպետք է շփոթել ավստրիական ազգային տարբերակը ավստրո-բավարական բարբառի հետ։ Վերջինի ազդեցությունը մեծ է միայն խոսակցական լեզվում։
Արագ փաստեր Ավստրիական գերմաներեն, Տեսակ ...
Ավստրիական գերմաներեն | |
---|---|
Տեսակ | լեզու և varieties of German? |
Ենթադաս | գերմաներեն և Standard High German? |
Երկրներ | Ավստրիա |
Խոսողների քանակ | 8 500 000 մարդ |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | de-AT |
Languages of Austria Վիքիպահեստում |
Փակել