Գիրոսկոպ
From Wikipedia, the free encyclopedia
Գիրոսկոպ (հունարեն՝ γυρενω-պտտվել σποπέω-դիտել), արագ պտտվող պինդ մարմին, որի պտտման առանցքը տարածության մեջ կարող է փոխել իր դիրքը։ Գիրոսկոպի պարզագույն օրինակ է իր առանցքի շուրջը արագ պտտվող հոլը։ Հոլի առանցքի А ծայրը ազատ Է, հետևաբար առանցքը տարածության մեջ կարող է փոխել իր դիրքը։ Տեխնիկայում կիրառվող գիրոսկոպի առանցքի ազատ պտույտն ապահովելու համար այն տեղադրվում է շրջանակների մեջ։ Նման գիրոսկոպն ունի ազատության երեք աստիճան և կարող է միաժամանակ կատարել երեք անկախ պտույտ, տվյալ դեպքում AB, DE և GK առանցքների շուրջը, որոնք հատվում են գիրոսկոպի հիմքի նկատմամբ անշարժ О կենտրոնում։ Եթե ծանրության կենտրոնը համընկնում է O անշարժ կետի հետ, ապա գիրոսկոպը կոչվում է հավասարակշռված, հակառակ դեպքում՝ ծանր։