Գոնկուրյան մրցանակ
From Wikipedia, the free encyclopedia
Գոնկուրյան մրցանակ (ֆր.՝ Prix Goncourt), Ֆրանսիայի ամենահայտնի գրական մրցանակը, որ շնորհվում է լավագույն վեպի համար։ Մրցանակը կոչվել է ի պատիվ Գոնկուր եղբայրների։ Հաղթողը որոշվում է Գոնկուրյան ակադեմիայի անդամների քվեարկությամբ, որ տեղի է ունենում փարիզյան «Դրուան» (Drouant) ռեստորանում հատուկ ընթրիքի ընթացքում։ Մրցանակը տրվում է ամեն տարի՝ սկսած 1903 թվականից։ Մրցանակի գումարային չափը սիմվոլիկ է (ներկայումս կազմում է 10 եվրո), սակայն այն, որպես կանոն, նպաստում է հաղթող գրքի վաճառքի ավելացմանը, իսկ նրա հեղինակը դառնում է ֆրանսիական գրականության առաջատար գրողներից մեկը։
Գոնկուրյան մրցանակ | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Տեսակ | գրական պարգև |
Պարգևատրող | Գոնկուրյան ակադեմիա |
Վիճակագրություն | |
Հիմնադրման ամսաթիվ | 1903 |
Հերթականություն | |
Կայք | academie-goncourt.fr(ֆր.) |
Prix Goncourt Վիքիպահեստում |
Գոնկուրյան ակադեմիայի կազմում ընդգրկված են Ֆրանսիայի 10 ամենահայտնի գրականագետները, որոնք ստանում են սիմվոլիկ աշխատավարձ՝ տարեկան 60 ֆրանկ։ Ակադեմիայի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք, որ կարող է տալ մեկ գրքի օգտին։ Գրական ստեղծագործություններին տրված ձայների հավասար լինելու դեպքում առաջնությունը տրվում է այն գրքին, որի օգտին քվեարկել է Նախագահը։ Տարբեր ժամանակներում Գոնկուրյան ակադեմիայի անդամ են եղել գրողներ Ա. Դոդեն, Ժ. Ռենարը, Ռոնի Ավագը, Ֆ. Էրիան, Է. Բեզենը, Լուի Արագոնը և այլք։
Ըստ կանոնադրության՝ Գոնկուրյան մրցանակը մի հեղինակին կարող է տրվել միայն մեկ անգամ։ Միակ բացառությունը գրող Ռոմեն Գարին է։ Առաջին անգամ նա Գոնկուրյան մրցանակ ստացել է 1956 թվականին, իսկ 19 տարի անց մրցանակն ստացել է Էմիլ Աժար անվամբ. դա բացահայտնվել է միայն մրցանակի հանձնումից հետո։
Գլխավոր մրցանակից բացի Գոնկուրյան ակադեմիան մրցանակներ է տալիս նաև դեբյուտայի վեպի, պեոզիայի, նովելի, կենսագրության համար։ Իսկ վերջին ժամանակներում Գոնկուրյան մրցանակներ են տրվում նաև Արևելքի (Լիբանան) ու Եվրոպայի (Իտալիա, Լեհաստան, Ռումինիա, Սերբիա) այլ երկրների ֆրանսիացի գրողների։