From Wikipedia, the free encyclopedia
Գորյո, պետություն Կորեական թերակղզում, հիմնադրված Սիլլա պետության անկումից հետո 935 թվականին և գոյատևել է մինչև Չոսոնի կայսրության ժամանակաշրջանը` 1392 թվական։ «Գորյո» անվանումը կրճատված է Կոգուրյո անվանումից, Կորեական երեք կայսրություններից մեկը` վերամիավորված Սիլլայի կողմից 668 թվականին։ Ժամանակակից «Կորեա» անվանումը ծագել է «Գորյոյից»։ Ավելի նշանակալի հաջողություններն են`Գորյոյի բրուտագործական արվեստը և Գորեանի Տրիպիտական՝ բուդդայական օրենք (Տրիպիտակա), փորագրված տասնյակ հազարավոր փայտե տախտակների վրա։ Գորյոյում 1234 թվականին ստեղծվել է առաջին մետաղական տպագիր մատրիցան (տես՝ Չիկչի).
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Կեգյոն (919-1232) Կանխվա (1232-1270) Կեգյոն (1270-1392) | |||
Լեզու | Կորեերեն | |||
Կրոն | Բուդդայականություն ,Շամանություն ,Կոնֆուցիոսիզմ, Դաոսականություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Կառավարիչ | Թխեջո (918—943) Կվանջոն (949–975) Սոնջոն (981–997) Մունջոն (1046–1083) Կոնմին (1351—1374) |
IX դարի վերջում Միավորված Սիլլան, քայքայված լինելով ներքին պատերազմից, թուլացել է և կորցրել է իշխանությունը փոխարքաների դեմ։ Երկիրը ընկղմվում է քաղաքացիական պատերազմի և ապստամբության քաոսի մեջ, որից հետո Կորեական թերակղզում կրկին, այժմ երկարաժամկետ, առաջացել են երեք պետություններ։
Վան Գոնը (կորեերեն՝ 왕건), Սոնգակի փոխարքան (ժամանակակից Կեսոն), հիմնադրել է Գորյոն 918 թվականին։ Երեք պետությունների ժամանակաշրջանը ավարտվում է այն բանից հետո, երբ Գորյոն գրավում է Սիլլան և Խուպեկչեն 936 թվականին։
Առաջին քսաներեք թագավորները ցանկում (մինչև Վոնջոնը) ունեցել են տաճարային անուններ՝ ջոնով ավարտվող։ Սկսած Չխուննյոլ-վանից (25-րդ թագավորից), Գորյոյի բոլոր հաջորդող թագավորները կրել են Վան տիտղոսը։
Գորյո | |
Կորեերենի նոր ռոմանականացում | Goryeo |
---|---|
Մաքյունա - Ռեյնշաուեր ռոմանականացում | Koryŏ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորյո» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.