Գվեն Սթեյսի
From Wikipedia, the free encyclopedia
Գվենդոլին «Գվեն» Սթեյսի (անգլ.՝ Gwendolyn «Gwen» Stacy), հորինված երկրորդական կերպար Սարդ-մարդու կոմիքսներում, որոնք թողարկվում են Marvel Comics-ի կողմից։ Նա ստեղծվել է Սթեն Լիի և Սթիվ Դիտկոյի կողմից և առաջին անգամ հայտնվել է Անհավանական Սարդ-մարդը #31 կոմքիսում (1965 թվականի դեկտեմբեր)։
Արագ փաստեր Գվեն Սթեյսի, Հրատարակման պատմություն ...
Գվեն Սթեյսի | |
---|---|
Հրատարակման պատմություն | |
Հրատարակիչ | Marvel Comics |
Դեբյուտ | The Amazing Spider-Man #31 (1965 թվականի դեկտեմբեր) |
Հեղինակ | Սթեն Լի և Ստիվ Դիտկո |
Դերակատար / Ձայն | Բրայս Դալաս Հովարդ, Էմմա Սթոուն և Հեյլի Ստեյնֆիլդ |
Աշխարհ | Marvel Universe և Երկիր-616 |
Ներկայացրած է | The Amazing Spider-Man, Սարդ-Մարդ, Սարդ-մարդու նոր արկածները, Սարդ-Մարդ, Սարդ-Մարդ 3, Անհավանական Սարդ-մարդը և Անհավանական Սարդ-մարդը 2 |
Անձնական տվյալներ | |
Դիրքորոշում | Բարի |
Ի ծնե անուն | անգլ.՝ Gwendolyne Maxine Stacy |
Տեսակ | գեղարվեստական անձ, կոմիքսների կերպար, անիմացիոն կերպար և կինոհերոս |
Հասակ | 172 սմ |
Քաշ | 59 կգ |
Մազերի գույն | Շիկահեր |
Աչքերի գույն | Երկնագույն |
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
Զբաղմունք | ուսանող |
Ընտանեկան կարգավիճակ | Չամուսնացած |
Ծնողներ | հայր՝ George Stacy? |
Դաշնակիցներ | |
Սարդ-մարդ | |
Թշնամիներ | |
Կանաչ Գոբլին, Վենոմ |
Փակել
Գվենը դառնում է Սարդ-մարդու ընկերուհիներից մեկը։ Անհավանական Սարդ-մարդը #121 (1973 թվականի հունիս) կոմիքսում Գվենը մահանում է Սարդ-մարդու սխալի պատճառով։ Գվեն Սթեյսիի մահը շրջադարձային դարձավ ոչ այնքան Սարդ-մարդու պատմության, այլ ամերիկյան կոմիքսների պատմության մեջ։ Կոմիքսների սցենարիստներն ու երկրպագուները մշտապես բախվում են իրենց կարծիքներով, որ հենց նա է եղել Փիթեր Փարքերի իրական սերը, այլ ոչ Փարքերի ապագա կին Մերի Ջեյն Ուոթսոնը։