Գրականության պատմություն
գրական արվեստի պատմություն, կրթական առարկա / From Wikipedia, the free encyclopedia
Գրականության պատմություն, արձակ և չափածո գրական ստեղծագործությունների պատմական զարգացում, որը կոչված է եղել ապահովելու ընթերցողի, ունկնդրի, հանդիսատեսի ժամանցը և կրթությունը, ինչպես նաև այդ ստեղծագործություններում կիրառվող գրական մեթոդների զարգացումը։ Գրականության պատմությունը սկիզբ է առել բրոնզե դարում, երբ ստեղծվել են Միջագետքի և Եգիպտական գրերը (մոտ մ․թ․ա 4-3-րդ հազարամյակներ)։ Այսպիսով, առաջին գրական ստեղծագործությունները թվագրվել են որպես մ․թ․ա XXVII-XXVI դարերի գրավոր վկայություններ։