From Wikipedia, the free encyclopedia
Գրգռում, համակարգի անցումը մի էներգիական վիճակից ավելի բարձր էներգիական վիճակի։
Քվանտային ֆիզիկայում գրգռումը տեղի է ունենում որպես քվանտային համակարգի (ատոմի, մոլեկուլի, ատոմի միջուկի) քվանտային թռիչք որևէ էներգիական մակարդակից ավելի բարձր մակարդակ։ Համակարգի գրգռումը տեղի է ունենում համակարգի կողմից էներգիա կլանելու հաշվին, օրինակ՝ ֆոտոններ կլանելու (ֆոտոգրգռում) կամ էլեկտրոնների և այլ մասնիկների բախման ժամանակ (գրգռում հարվածների միջոցով)։ Ֆոտոգրգռման դեպքում համակարգի համար թույլատրելի բոլո անցումների համախմբությունը կազմում է այդ քվանտային համակարգի (ատոմի կամ մոլեկուլի) կլանման սպեկտրը[1]։
Քվանտային համակարգի գրգռված վիճակը համակարգի բոլոր քվանտային վիճակներն են, որոնց էներգիական մակարդակը գերազանցում է հիմնական վիճակի էներգիայից։ Որպես կանոն, գրգռված վիճակն անկայուն է և ունի վերավոր կյանքի տևողություն։ Համակարգը, կորցնելով էներգիա, վերադառնում է հիմնական վիճակին. այդպիսի անցումը կարող է լինել ճառագայթող (օրինակ՝ ատոմը կարող է ֆոտոն ճառագայթել) կամ ոչ (էներգիան հաղորդվում է այլ համակարգի)։
Գրգռված վիճակից ճառագայթային անցման դեպքում համակարգի համար թույլատրելի բոլո անցումների համախմբույթունը ավելի ցածր էներգիաներով մակարդակների վրա կազմում է այդ քվանտային համակարգի ճառագայթման սպեկտրը[1]։ Գրգռված վիճակներում ատոմները և մոլեկուլները սովորաբար քիմիապես ավելի ակտիվ են, քան հիմնական վիճակներում[2]։
Գրգռման էներգիան այն էներգիան է, որն անհրաժեշտ է հաղորդել համակարգին՝ դրան հիմնական վիճակից գրգռված վիճակ փոխադրելու համար։ Ատոմի համար էլեկտրոնի գրգռման էներգիան միշտ փոքր է իոնացման էներգիայից[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.