«Գրեմմի» 58-րդ մրցանակաբաշխություն
From Wikipedia, the free encyclopedia
Գրեմմիի 58-րդ մրցանակաբաշխությունը (անգլ.՝ 58th Annual Grammy Awards) կայացել է 2016 թվականի փետրվարի 15-ին Սթեյփլս սենթր կենտրոնում, Լոս Անջելես, Կալիֆորնիա։ Մրցանակաբաշխությունը ճանաչել է լավագույն ձայնագրությունները, ստեղծագործությունները և տարվա լավագույն երաժիշտներին, որոնք իրենց գործունեությունն են ծավալել 2014 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի սեպտեմբերի 30-ը[1]։ Շոուն հեռարձակվել է CBS հեռուստաընկերության եթերում և վարել է ռեփեր LL Cool J-ը։ Հեռուստատարբերակին հաջորդող մրցանակաբաշխությունը, որը պաշտոնապես հայտնի է «Պրեմիեր արարողություն» (անգլ.՝ Premiere Ceremony) անվամբ, որի ընթացքում ներկայացվել է մրցանակների առավել մեծ մասը, կայացել է Մայքրոսոֆթ թատրոնում։ Գրեմմի մրցանակաբաշխութունը ուղիղ եթերով հեռարձակվել է նաև համացանցով։ Անվանակարգերում առաջադրված թեկնածուների անունները հայտարարել են 2015 թվականի դեկտեմբերի 7-ին։