Դաշնային պահուստների համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ դաշնային պահուստների համակարգ (անգլ.՝ Federal Reserve System, ոչ պաշտոնական կրճատ անվանում՝ Fed), կենտրոնական կառավարության կողմից ԱՄՆ-ի դրամատների վերահսկման համակարգ, որտեղ համերկրային պահուստի խորհուրդը կարգավորում է փողի առաջարկը, զբաղվում փողի տպագրությամբ, հաստատագրում զեղչադրույքը և թողարկում կառավարության պարտատոմսերը։
Արագ փաստեր Դաշնային պահուստների համակարգանգլ.՝ Federal Reserve System, Տեսակ ...
Դաշնային պահուստների համակարգ անգլ.՝ Federal Reserve System | |
---|---|
Գրասենյակը մայրաքաղաք Վաշինգտոնում | |
Տեսակ | կենտրոնական բանկ և ԱՄՆ-ի կառավարության անկախ գործակալություն և կորպորացիա |
Երկիր | ԱՄՆ |
Կազմված է | Դաշնային պահուստների բանկ[1] |
Հիմնադրված է | դեկտեմբերի 23, 1913 |
Հիմնադիր | Robert Latham Owen?[2] |
Պաշտոնական կայք |
Փակել
Հանդիսանում է Միացյալ Նահանգների կենտրոնական բանկը։ Համակարգը ղեկավարվում է համերկրային պահուստի խորհրդի կողմից, որի կազմի մեջ մտնում են նախագահը և հանձնախմբի յոթ անդամները («կառավարիչներ»)։ Համակարգի կազմի յուրաքանչյուր անդամ նշանակվում է երկրի նախագահի կողմից, չնայած դրան համակարգն անկախ է ԱՄՆ-ի կառավարությունից։
Համերկրային պահուստի տասներկու բանկերը վերջին ատյանի փոխատուներ են տեղական գործարար բանկերի համար։
- Փիթեր Քոլին, Դրամագործության և դրամամիջոցների բառարան (Dictionary of Banking and Finance), Երևան, «Գիտանք հրատարակչություն», 2001 — 288 էջ։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դաշնային պահուստների համակարգ կատեգորիայում։ |
Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |