Դաս (կենսաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Կենսաբանական դասակարգման մեջ, դասը (լատին․՝ classis) դա՝
- Կարգաբանության աստիճան է։ Այլ հայտնի աստիճաններ են կյանք, թագավորություն, տիպ, կարգ, ընտանիք, ցեղ և տեսակ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաս (այլ կիրառումներ)
Դասը գտնվում է տիպի և կարգի միջև։ Ցանկացած աստիճանի համար գոյություն ունեն միջանկյալ աստիճաններ, որոնք կազմվում են ենթա- լատին․՝ sub և վերնա- լատին․՝ super նախածանցներով։ (Օրինակ՝ ենթադաս, վերնադաս)։
Օրինակներ՝ Բամբակենին և բաղրջուկը պատկանում են փիփերթազգիների (լատին․՝ Malvaceae) ընտանիքին, որը ներառվում է փիփերթածաղկավորների կարգի, վերջինս էլ իր հերթին՝ երկշաքիլավորների դասի մեջ։
Հայկական արշալուսաթիթեռը պատկանում է միջատների դասին։
Թե կարգերից որն է պատկանում այս կամ այն դասին որոշվում է տաքսոնոմիստի (կարգաբանի) կողմից։ Շատ հաճախ այդ դասակարգման գործընթացում որևէ միանշանակ կարծիք չի լինում։ Օգտագործվում են նաև՝