Դավիթ IV Շինարար
From Wikipedia, the free encyclopedia
Դավիթ Դ Շինարարը, նաև ճանաչված որպես Դավիթ II[1] (վրաց.՝ დავით IV აღმაშენებელი, 1073, Քութայիս - փետրվարի 8, 1125, Թիֆլիս, Վրաց թագավորություն), վրաց Բագրատունիների դինաստիայից Վրաստանի թագավոր էր 1089 թվականից մինչև իր մահը 1125 թվականին[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ (այլ կիրառումներ)
Դավիթ IV Շինարար | |
---|---|
Ծնվել է՝ | 1073 |
Ծննդավայր | Քութայիս |
Մահացել է՝ | փետրվարի 8, 1125 |
Վախճանի վայր | Թիֆլիս, Վրաց թագավորություն |
միգուցե Գելաթի վանք | |
Երկիր | Վրաստան |
քաղաքական գործիչ և բանաստեղծ | |
Հայր | Գեորգի II |
Մայր | Հեղինե |
Երեխաներ | Դեմետրե I, Թամար, Կատա, Զուրաբ Բագրատիոնի և Վախթանգ Բագրատիոնի |
Հավատք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Ստորագրություն |
Օգտագործելով սելջուկյան պետության քայքայումն ու խաչակրաց արշավանքները՝ պայքարել է հարևան մուսուլմանական ամիրայությունների դեմ։ Ստեղծել է ուժեղ և մարտունակ բանակ։ 1104 թվականին իր տիրույթներն է միացրել Կախեթն ու Հերեթը։ 1121 թվականին Դիդգորի ճակատամարտում պարտության է մատնել սելջուկ–թուրքական միրայությունների միացյալ զորքին։ 1122 թվականին ազատագրել է Տփղիսը և հռչակել մայրաքաղաք։ 1123 թվականին ստեղծել է ամիրսպասալարի պաշտոնը։ Հենվելով քաղաքային առևտրա–արհեստավորական խավերի ու մշտական բանակի վրա՝ Դավիթ Շինարարը հաղթանակել է խոշոր ֆեոդալների կենտրոնախույս նկրտումները, եկեղեցին ենթարկել պետությանը։ Զբաղվել է ավերված շրջանների վերաշինությամբ, հետևել գիտության զարգացմանը, որի համար կոչվել է «Շինարար»։ Դավիթ Շինարարի ռազմական հաջողությունները նպաստել են հայերի ազատագրական պայքարին։ 1123 թվականին Անիի ավագանին քաղաքը հանձնել է Դավիթ Շինարարին։ Բազմաթիվ հայեր գաղթել են Հյուսիսային Հայաստան և Վրաստան։ Միաժամանակ հայ ֆեոդալները, հատակապես Զաքարյանները, Մամիկոնյանները, Արծրունիները իրենց զորամասերով միացել են վրաց բանակին։ Դավիթ Շինարարը ձգտել է հարթել հայ–վրացական կրոնական տարաձայնությունները, հովանավորել է հայ եկեղեցուն և բնակչությանը։ Դավիթ Շինարարի անձնական խորհրդատուներից էր ժամանակի նշանավոր գիտնական Հովհաննես Սարկավագը։