Դերբենդ
From Wikipedia, the free encyclopedia
Դերբենդ (ռուս.՝ Дербе́нт, ավարերեն՝ Дербенд, լեզգիներեն՝ Кьвевар, պարս.՝ دربند` «Դարբանդ»-ից - «նեղ դարպասներ»), հին հայկական անվանումը՝ Աղվանից դուռ[3], քաղաք Դաղստանում, Ռուսաստան։ Դերբենդը Ռուսաստանի ամենահարավային քաղաքն է։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դերբենդ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||
---|---|---|---|
Դերբենդ | |||
ռուս.՝ Дербе́нт | |||
| |||
Երկիր | Ռուսաստան | ||
Երկրամաս | ԴաղստանԴաղստան | ||
Ներքին բաժանում | Շրջաններ | ||
Քաղաքապետ | Իմամ Յարալիև | ||
Հիմնադրված է | 438 թ. | ||
Առաջին հիշատակում | Մ.թ.ա. 6-րդ դար | ||
Այլ անվանումներ | Դարբանդ, Ճորա պահակ | ||
Տվյալ կարգավիճակում | 1840 թ թվականից | ||
Մակերես | 69,63[1] կմ² | ||
ԲԾՄ | 150—255 մ | ||
Կլիմայի տեսակ | Չափավոր տաք | ||
Պաշտոնական լեզու | Ռուսերեն | ||
Բնակչություն | ▲ 119 476 մարդ (2012) | ||
Խտություն | 1615,2 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | լեզգիներ (32,62%), ադրբեջանցիներ (31,74%), տաբասարաններ (15,45%), դարգինցներ (5,53%), ռուսներ (5,02%)[2] | ||
Կրոնական կազմ | Իսլամ, Քրիստոնեություն, Հուդայականություն | ||
Տեղաբնականուն | Դերբենդցի | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 87240 | ||
Փոստային դասիչ | 368600 | ||
Պաշտոնական կայք | derbent.org | ||
| |||
Փակել
Քաղաքը համարվում է աշխարհի ներկայումս բնակեցված հնագույն քաղաքներից մեկը և Ռուսաստանի հնագույն քաղաքը[4]։ Առաջին բնակավայրերն ի հայտ են եկել բրոնզի դարում` մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջում։ Դերբենդի հին` Կասպիական դարպասներ անվանումն առաջին անգամ հիշատակվում է մ. թ. ա. 6-րդ դարում։ Հիմնադրվել է Սասանյան Իրանի կողմից որպես պատնեշ ընդդեմ հյուսիսային ցեղերի հարձակումների։ Հայկական պատմագրությունում քաղաքը հաճախ կոչվել է Ճորա պահակ։