Դարբնությունը Հայաստանում
Հայաստանի ավանդական արհեստ / From Wikipedia, the free encyclopedia
Դարբնություն, հնագույն ժամանակներից հայտնի արհեստ, որը հայտնի է եղել աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներին։ Հին հույները նույնիսկ ունեցել են դարբնությանյան աստված (Հեփեստոսը)։ Դարբիններն ավելի վաղ շրջանում պղինձը, ապա երկաթը կրակի վրա շիկացնելով և կռելով պատրաստում էին երկրագործական և արհեստագործական գործիքներ, տնտեսային ու կենցաղային իրեր։ Երբ արհեստների զարգացմամբ ու տարաբաժանմամբ պղնձագործությունն անջատվեց մետաղագործության մայր արհեստից, դարբնությունը համարվեց միայն երկաթի մշակման արհեստը։