Դեղձենի
բույսերի տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Դեղձենի (լատին․՝ Persica), վարդազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 5 տեսակ։ Բոլոր սորտերը հիմնականում առաջացել են դեղձենի սովորականից լատին․՝ P. vulgaris։ Հայաստանում մշակվում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Ծառ է՝ ոչ մեծ, բաժակաձև, կլորավուն պսակով, բարձրությունը՝ 3-8 մ։ Տերևները նշտարաձև են, ատամնաեզր։ Ծաղիկները երկսեռ են, վարդագույն։ Պտուղը հյութալի, գնդաձև, կլոր, ձվաձև և այլ ձևերի կորիզապտուղ է։ Պտղամիսը սպիտակ է կամ դեղին, համեղ, հյութալի, պտղամաշկը՝ թավոտ կամ մերկ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, ջեմ, ալանի, պովիդլո և այլն)։ Հայաստանում մշակվող բոլոր սորտերը (Զաֆրանի, Լիմոնի, Նարնջի, ճուղուրի և այլն) հիմնականում թավոտ են։ Դեղձենու սերմերի յուղն օգտագործվում է դեղագործության մեջ, իսկ քուսպից ստացվող դառը ջուրը պարունակում է ցիանաջրածին (0,1%)։
Դեղձենի | |
Դեղձենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
Տրիբա | Amygdaleae |
Ցեղ | Սալորենի (Prunus) |
Ենթացեղ | Նուշ (Amygdalus) |
Տեսակ | Դեղձենի (P. persica) |
Միջազգային անվանում | |
Prunus persica Batsch, 1801 |