Դեմոկրատական սոցիալիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Դեմոկրատական սոցիալիզմ, քաղաքական փիլիսոփայության տեսություն, որը սատարում է սոցիալական ժողովրդավարության շրջանակներում քաղաքական ժողովրդավարությանը, մասնավորապես շեշտը դնելով տնտեսական ժողովրդավարության, աշխատավայրում ժողովրդավարության և աշխատավորների ինքնակառավարման վրա շուկայական սոցիալիստական տնտեսության կամ ապակենտրոնացված պլանավորված սոցիալիստական տնտեսության որևէ ձևի վրա։ Ըստ տեսության, սոցիալիզմը ԽՍՀՄ կազմավորամն դարաշրջանում կորցնելով դասակարգային պրոլետարական բնույթը, դասակարգերի «հաշտության» հիման վրա վերածվել է «ընդհանուր դեմոկրատական» հոսանքի, իսկ մարքսիզմլենինիզմը սոցիալիստական, կոմունիստական շինարարության, բանվոր դասակարգի հեղափոխական պայքարի իրականացման ընթացքում դարձել է «սոցիալիզմից կտրված ճյուղ»։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |