Դեպի ծով ելք չունեցող պետություն
From Wikipedia, the free encyclopedia
Ներկայումս կան 44 պետություններ[1], որոնք ելք չունեն դեպի բաց ծով։ Ամենաշատ պետությունները գտնվում են Աֆրիկայում (16 պետություն) և Եվրոպայում (14 պետություն)։ Ասիայում 12 պետություններ ելք չունեն դեպի բաց ծով, իսկ Հարավային Ամերիկայում՝ 2:
Միայն Ուզբեկստանը և Լիխտենշտայնը սահմանակից են դեպի բաց ծով ելք չունեցող պետությունների հետ[2]։ Լիխտենշտայնը անկախացել է 1918 թվականին Ավստրո-Հունգարական կայսրության տապալումից հետո։ Անշլյուսի ժամանակ, Լիխտենշտայնը կորցրել է այդ կարգավիճակը, քանի որ Երրորդ Ռայխը ելք է ունեցել դեպի բաց ծով։ ԽՍՀՄ փլուզումից հետո, Ուզբեկստանը դարձել է երկրորդ երկիրը։
Երեք պետություններ ամբողջապես գտնվում են այլ երկրի տարածքում։ Սան Մարինոն և Վատիկանը սահմանակից են Իտալիային, Լեսոտոն՝ Հարավաֆրիկյան Հանրապետությանը։ 9 պետություններ սահմանակից են միայն երկու պետությունների՝ Մոնղոլիան, Նեպալը, Բութանը, Սվազիլենդը, Լիխտենշտայնը, Անդորրան, Մոլդովան, մասնակի ճանաչված Հարավային Օսիան և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը։ Սրանցից միայն Մոնղոլիան է տարածքով մեծ։
Եթովպիան, որտեղ բնակվում է 93,8 մլն մարդ, համարվում է բնակչությամբ ամենամեծ պետությունը, որը ելք չունի դեպի համաշխարհային օվկիանոս։ Բնակչությամբ դեպի ծով ելք չունեցող խոշոր պետություններ են նաև Ուգանդան (34,7 մլն), Ուզբեկստանը (31,1 մլն) և Նեպալը (30,4 մլն)։
Տարածքվ ամենամեծ պետությունը, որը ելք չունի դեպի բաց ծով, Ղազախստանն է (2 724 900 կմ²)։ Տարածքով խոշոր են նաև Մոնղոլիան (1 566 500 կմ²), Չադը (1 284 000 կմ²), Նիգերը (1 276 000 կմ²), Մալին (1 240 000 կմ²), Եթովպիան (1 104 300 կմ²), Բոլիվիան (1 098 581 կմ²)[3]։
Դեպի ծով ելք չունեն նաև նախկին խորհրդային 15 հանրապետություններից 9-ը։ Ընդ որում, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքմենիա, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տարածքները չեն պատկանում ջրային որևէ ավազանի։
Մասնակի ճանաչված Մալթական Ուխտը, որը գտնվում է Հռոմի տարածքում, ինչպես Վատիկանը, 1998 թվականին 99 տարի ժամկետով վարձակալել է Մալթայի Սանտ Անջելո ծովամրոցը։