Դիվանագիտական կորպուս (ֆր.՝ corps diplomatique), որևէ երկրում գտնվող պետությունների դիվանագիտական ներկայացուցչությանների ղեկավարների ամբողջությունը, այդ թվում նաև դեսպաններ, դեսպանորդներ, գործերի մշտական հավատարմատարներ։ Լայն իմաստով դիվանագիտական կորպուսի մեջ մտնում են ներկայացուցչության բոլոր անդամները՝ խորհրդականները, քարտուղարները, կցորդները, առևտրական ներկայացուցիչները, տեխնիկական անձնակազմի աշխատողները, ներկայացուցչության աշխատակիցների ընտանիքի անդամները։

Դիվանագիտական կորպուսի ցուցանակ

Դիվանագիտական կորպուսը միջազգային իրավունքի ինստիտուտ չի հանդիսանում և իրավաբանական անձի իրավունքներ չունի։ Նրան իրավունք է վերապահված միայն կազմակերպել հանդիսավոր արարողություններ (շնորհավորանքներ, ցավակցություններ և այլն)։ Դիվանագիտական կորպուսը ղեկավարում է դուայենը՝ տվյալ երկրում դիվանագիտական ծառայությամբ ամենահին և աստիճանով բարձրագույն ներկայացուցիչը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 403


Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.