Դոմոդեդովո օդանավակայան
From Wikipedia, the free encyclopedia
Դոմոդեդովո (ռուս.՝ Домоде́дово (IATA: DME, ICAO: UUDD))՝ միջազգային օդանավակայան, Մոսկվայի և Մոսկվայի մարզի երեք հիմնական օդանավակայաններից մեկը։ Գտնվում է Դոմոդեդովո քաղաքային օկրուգի և Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանի սահմանին, Մոսկվայի կենտրոնից 45 կմ դեպի հարավ-արևելք, Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհից 22 կմ հեռավորության վրա։ Պաշտոնական անվանումն է՝ «Մոսկվա (Դոմոդեդովո)»[3]։
Դոմոդեդովո օդանավակայան | |||
---|---|---|---|
IATA: УУДД (UUDD) – ԻԿԱՕ: DME | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | Քաղաքացիական, Միջազգային | ||
Սեփականատեր | ОАО «Միջազգային օդանավակայան «Դոմոդեդովո» | ||
Ծառայում է | Մոսկվա | ||
Տեղագրություն | Մոսկվա, Ռուսաստան | ||
Մակերես | 167 մ | ||
Տեղական ժամանակ | UTC +3 | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
Կայք | www.domodedovo.ru | ||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
ֆտ | մ | ||
14/32 | 3794х53 | Բետոն | |
14/32 | 3500x60 | Բետոն | |
Վիճակագրություն (2014) | |||
Ուղևորներ- Տարեթիվ |
33 400 000 | ||
Վիճակագրություն[1][2]։ |
2014 թվականի տվյալներով ուղևորափոխադրումների ծավալով համարվում է ռուսական օդանավակայաններից ամենախոշորը, ինչպես նաև մտնում է Եվրոպայի խոշորագույն 20 օդանավակայանների մեջ[4]։
Օդանավակայանը ներառում է երկու իրարից անկախ զուգահեռ թռիչքուղիներ։ Դրանք իրարից գտնվում են երկու կիլոմետր հեռավորության վրա, ինչը Դոմոդեդովո օդանավակայանը դարձնում է Մոսկովյան ավիացիոն հանգույցի միակ օդանավակայանը, որը կարող է իր երկու թռիչքուղիների վրա իրականացնել երկու գործողություն միաժամանակ՝ և՛ թռիչք, և՛ վայրէջք։ Երկու թռիչքուղիները սերտիֆիկացված են ICAO CAT IIIА կատեգորիայով։ Առաջին թռիչքուղու վերակառուցումը Դոմոդեդովո օդանավակայանը դարձրել է առաջինը, որը հնարավորություն ունի ընդունել ուղևորատար Airbus A380 ինքնաթիռը[5]։
Դոմոդեդովո օդանավակայանի ուղևորատար տերմինալը ունի «С» IATA սերտիֆիկատը և համարվում է առաջինը Ռուսաստանում, որը անցել է սերտիֆիկացում ISO 9001:2000 որակի միջազգային ստանդարտներով[6]։
Մոսկվայի ընդհանուր ուղևորահոսքի մեջ օդանավակայանի բաժինը կազմում է 46%։ Դոմոդեդովոյից չվերթները իրականացնում են 82 ավիաընկերություններ աշխարհի 247 ուղղություններով, որոնցից 83-ը եզակի են մոսկովյան ավիացիոն հանգույցի համար[7]։ Օդանավակայանի գործընկերների կազմում կան 48 արտասահմանյան (նրանցից 12-ը ներկայացնում են ԱՊՀ երկրները) և 28 ռուսական ավիաընկերություններ։ 2014 թվականին Դոմոդեդովո օդանավակայանը սպասարկել է 33,4 միլիոն ուղևոր[8]։
Օդանավակայանի սեփականատերը համարվում է «Իսթ Լայն» ընկերությունը։ Փաստացի օդանավակայանը պատկանում է կիպրական East Line ընկերությանը, որը իր հերթին պատկանում է Մեն կղզում գրանցված FML ընկերությանը[9][10]։