Եկամտաբերության կոր
From Wikipedia, the free encyclopedia
Եկամտաբերության կորը գրաֆիկորեն արտացոլում է տոկոսադրույքների և մինչև մարում ժամանակահատվածի միջև փոխադարձ կախվածությունը միևնույն վարկային ռիսկ ունեցող վարկառուների համար։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Զարգացած երկրներում շուկայի մասնակիցները սովորաբար յուրաքանչյուր ֆինանսական օրվա ավարտին վերլուծում են տարբեր գործիքների բերած եկամուտը գրաֆիկորեն տեսնելու համար տոկոսադրույք-ժամկետայնություն կապը, որը անվանում են եկամտաբերության կոր։ Խիստ մաթեմատիկական սահմանմամբ այդ կապը հայտնի է տոկոսադրույքների ժամկետային կառուցվածք անվանմամբ։
Իրականում տոկոսադրույք-ժամկետայնություն կապը արտացոլում է նաև տոկոսադրույք-ռիսկ կախվածությունը։ Ստացված կամ ակնկալվող տոկոսադրույքը ցանկացած գործարքի ֆինանասական արդյունավետության չափորոշիչներից է։ Պարզ է, որ որքան երկարաժամկետ է գործարքը, այնքան այն ավելի ռիսկային է, քանի որ տնտեսության ապագա զարգացումներն ավելի անորոշ են, և դրանով իսկ աղետալի իրադարձությունների հավանականությունը՝ մեծ։ Երկարաժամկետ ներդրումների հետ կապված ռիսկայնությունը պետք է փոխհատուցվի ավելի մեծ եկամտաբերությամբ։ Փաստորեն կարող ենք ասել, որ որքան երկարաժամկետ է ներդրումը, այնքան մեծ է եկամտաբերությունը և եկամտաբերություն-ռիսկ կախվածությունը բնութագրենք գործնականում ավելի հեշտ ստացվող եկամտաբերություն-ժամկետայնություն կապի միջոցով, ինչն էլ արտահայտում է եկամտաբերության կորը։