Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 («ՈՒԵՖԱ Եվրո 2016»), Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 15-րդ խաղարկությունն էր, որն անցկացվեց Ֆրանսիայում 2016 թվականի հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը[1][2]։ Գործող չեմպիոն Իսպանիան պարտվեց Իտալիային 1/8 եզրափակչում 0-2 հաշվով։ Առաջնության հաղթող դարձավ Պորտուգալիան, որը եզրափակչում հաղթեց առաջնության ընդունող երկրին ` Ֆրանսիային 1-0 հաշվով, եզրափակիչը տեղի ունեցավ Փարիզի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում։
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 UEFA Euro 2016 ֆր.՝ Championnat d'Europe de football 2016 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Ֆրանսիա |
Մարզադաշտեր | 10 |
Մասնակիցներ | 24 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Պորտուգալիա |
Փոխչեմպիոն | Ֆրանսիա |
Երրորդ տեղ | Ուելս Գերմանիա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 51 |
Խփված գոլեր | 108 (2.12 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Անտուան Գրիզման (6 գոլ) |
← 2012 2020 → |
Առաջնությունում առաջին անգամ մրցեցին 24 հավաքական նախկին 16-ի փոխարեն։ Նախկին ձևաչափը գործում էր սկսած 1996 թվականի Եվրոպայի առաջնությունից[3]։ Այս ձևաչափով եզրափակիչ փուլ հասած հավաքականներից կազմվռց վեց խումբ, որից հետո եղավ փլեյ-օֆֆի երեք փուլ և եզրափակիչ։ 19 հավաքական միացան Ֆրանսիային որակավորման փուլի արդյունքներով և մասնակցեցին առաջնության եզրափակիչ փուլին, ևս 4 հավաքական հայտնի դարձան 2015 թվականի նոյեմբերին լրացուցիչ խաղերի արդյունքում։
Ֆրանսիան ընտրվել է որպես ընդունող երկիր 2010 թվականի մայիսի 28-ին՝ հայտերի գործընթացից հետո, երբ Ֆրանսիան առաջ անցավ Իտալիայից և Թուրքիայից[4][5]։ Բոլոր խաղերը կկայանան տասը քաղաքների տասը մարզադաշտերում՝ Բորդո, Լանս, Լիլ, Լիոն, Մարսել, Նիս, Փարիզ, Սեն-Դենի, Սենտ Էտիեն և Թուլուզ։ Ֆրանսիան ընդունեց առաջնությունը երրորդ անգամ, նախկին երկու անգամները եղել են 1960 և 1984 թվականներին։ Ֆրանսիայի հավաքականը հաղթել է առաջնությունում երկու անգամ՝ 1984 և 2000 թվականներին։
Պորտուգալիանմասնակցեց ՖԻՖԱ Կոնֆեդերացիայի գավաթ 2017 մրցաշարին, որը կայացավ Ռուսաստանում։