Երկրների հեռախոսային կոդերի ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Երկրների հեռախոսային կոդեր, սահմանված են ITU-T E.123 և E.164 համարի հանձնարարականներով։ Երբեմն այդ կոդերն անվանում են IDD (international direct dialing) կամ ISD (international subscriber dialing) կոդեր։
Ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանցին հաղորդչով միացված ապարատով միջազգային հեռախոսահամար հավաքելու համար անհրաժեշտ է առաջին հերթին հավաքել միջազգային զանգերին անցման պրեֆիքսը, որը երկրների համար տարբեր է։ Հաճախ պրեֆիքսի կազմում կարելի է ընտրել նաև օպերատորին, որը պետք է սպասարկի միջազգային զանգը, կամ էլ միանալ պակաս որակյալ, բայց ավելի էժան սակագնի։ Օրինակ՝ ԱՊՀ մի շարք երկրների (Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան) պրեֆիքսն է «8 ~ 10» (~ նշանը ցույց է տալիս դադար շչակի սպասման համար)։
Բջջային հեռախոսներով հատուկ պրեֆիքս կարող է չպահանջվել, և համարի հավաքումն սկսվում է + նշանով։