Երևան (թերթ, Աթենք)
թերթ / From Wikipedia, the free encyclopedia
«Երևան», Հունաստանում տպագրվող հայկական շաբաթական, ապա եռօրյա թերթ։ Հրատարակվել էր 1944 թվականն, Աթենքում։ Խմբագիր՝ Վ․ Դաքեսյան։ Լուսաբանում էր քաղաքական իրավիճակը Հունաստանում Երրորդ Ռայխի պարտությունից հետո, հրապարակում էր արևելյան թատերաբեմում Խորհրդային Միության տարած հաղթանակին վերաբերող նյութեր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երևան (այլ կիրառումներ)
Տպագրել է հոդվածներ հունահայ գաղութում ազգային-գրական գործը վերակազմակերպելու, Խորհրդային Հայաստանի հետ կապը ամրապնդելու վերաբերյալ։ Լայն տեղ էր հատկացնում գեղարվեստական ստեղծագործություններին, բարձրացրել դպրոցական-մանկավարժական հարցեր։