From Wikipedia, the free encyclopedia
Զիլդա Առնս Նյուման (պորտ.՝ Zilda Arns Neumann, օգոստոսի 25, 1934[1], Forquilhinha, Սանտա Կատարինա, Բրազիլիա - հունվարի 12, 2010[2][1], Պորտ-օ-Պրենս, Հայիթի), բրազիլացի մանկաբույժ, որը հայտնի է դարձել շնորհիվ իր մարդասիրական գործունեության, որը տևել է ավելի քան երեսուն տարի։ Նա զբաղվել է աղքատ երեխաների օգնությամբ ինչպես Բրազիլիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Զիլդա Առնսը կարդինալ Պաոլու Էվարիստու Առնսի քույրն է և սենատոր Ֆլավիո Առնսի հորաքույրը։
Զիլդա Առնս պորտ.՝ Zilda Arns | |
---|---|
Ի ծնե | բրազ.-պորտ.՝ Zilda Arns Neumann |
Ծնվել է | օգոստոսի 25, 1934[1] |
Ծննդավայր | Forquilhinha, Սանտա Կատարինա, Բրազիլիա |
Մահացել է | հունվարի 12, 2010[2][1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Պորտ-օ-Պրենս, Հայիթի |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Կրթություն | Պարանային դաշնային համալսարան և Սան Պաուլուի համալսարան |
Մասնագիտություն | մանկաբույժ և ակտիվիստ |
Աշխատավայր | Պարանային դաշնային համալսարան |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Զիլդա Առնսը ծնվել է Սանտա Կատարինա նահանգի Ֆորկիլինիա քաղաքում գերմանացի փախստականների ընտանիքում[3]։ Առնսը ունեցել է բժշկագիտության դոկտորի աստիճան և զբաղվել է առողջապահական գործունեությամբ, որի նպատակն էր օգնել հիվանդ երխաներին այն երկրներում, որտեղ բարձր էր երեխաների մահացության աստիճանը[4]։ Առնսը դարձել է «Կրիանսա»[5] պաստորական ծառայության հիմնադիր և միջազգային համակարգողը, մասնակցել է նաև «Pessoa Idos» պաստորական ծառայության գործունեությանը և նպաստել Բրազիլիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի սոցիալական ծրագրերին։
Զլիդա Առնսը ամուսնացել է մեկ անգամ, դարձել հինգ երեխայի մայր և այրիացել է 1978 թվականին։
Զիլդա Առնսը վախճանվել է 2010 թվականի հունվարի 12-ին Հայիթիի երկրաշարժի ժամանակ, որտեղ նա մասնակցում էր կաթոլիկ կոնֆերանսին` նվիրված երեխաների սովի դեմ պայքարին[6]։ Նրա հուղարկավորությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։
Իր աշխատանքի համար նրան շնորհվել է Բրազիլիայում և այլ երկրներում մի շարք պատվավոր կոչումներ։ 2006 թվականին Նա ստացավ «Opus Prize» մրցանակը։
2006 թվականին Առնսը առաջադրվել է Նոբելյան Խաղաղության մրցանակի համար իր մարդասիրական աշխատանքների համար[7]։
2015 թվականին Բրազիլիայի կաթոլիկ եկեղեցին ցանկանում էր նրան դասել սրբերի շարքը[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.