Զրոյական կիլոմետր
From Wikipedia, the free encyclopedia
Զրոյական կիլոմետր (անգլ.՝ Kilometre Zero (km 0), ֆր.՝ point zéro), ճանապարհային հեռավորությունների հաշվարկի սկզբնակետը։ Աշխարհի շատ երկրներում զրոյական կիլոմետրը նշվում է հատուկ նշանով մայրաքաղաքի կենտրոնում կամ այլ քաղաքներում այն դեպքում, եթե ճանապարհը չի անցնում մայրաքաղաքով։ Զրոյական կիլոմետրը ընդգծվում է ցուցանակով կամ գետնին պատկերված նշանով, երբեմն նաև արձանով, պատմական կարևորություն ներկայացնող պատմամշակութային վայրով` պալատ, աշտարակ, կամուրջ կամ հասարակ բնակելի տուն։ Զրոյական կիլոմետրը հաճախ նշվում է քաղաքային գլխավոր փոստային բաժանմունքում։ Որոշ երկրներում զրոյական կիլոմետրը կոչվում է «զրոյական կետ»։
Անտիկ ժամանակաշրջանում այսպիսի խորհրդանիշի դեր էր կատարում հին Հռոմի «ոսկե քարը» (Milliarium Aureum), որի մի մասը պահպանվել է մինչև մեր օրերը։ Հենց այդ քարն է առիթ դարձել մեր օրերում անգամ լայնորեն կիրառվող նշանավոր խոսքի. «Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ»։ Ներկայումս զրոյական կիլոմետրեր կարելի է տեսնել ինչպես Եվրոպայի շատ քաղաքներում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Հաշվարկի համանման նշան է կիրառվում Նորմանդիայի Սենտ Մեր Էգլիզ քաղաքում. նրա հարևանությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վայրէջք է կատարել է ԱՄՆ-ի ռազմաօդային 82-րդ դիվիզիան։