From Wikipedia, the free encyclopedia
ՉուկվուԷմեկա Նդուբուիսի Օկաֆոր (անգլերեն` Chukwuemeka Ndubuisi Okafor, կարճ` Էմեկա Օկաֆոր [Emeka Okafor], սեպտեմբերի 28, 1982, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), նիգերիա-ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Խաղացել է կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էմեկա Օկաֆոր Trae Young | |||||
Դիրքը | Կենտրոնական/ծանր հարձակվող | ||||
---|---|---|---|---|---|
Ի ծնե տրված անունը | ՉուկվուԷմեկա Նդուբուիսի Օկաֆոր Chukwuemeka Ndubuisi Okafor | ||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 28, 1982 (41 տարեկան) | ||||
Ծննդավայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ | ||||
Հասակ | 208 սմ | ||||
Քաշ | 116 կգ | ||||
Դպրոց | Բելեյրի ավագ դպրոց (Բելեյր, Տեխաս) | ||||
համալսարան | Կոնեկտիկուտ (2001–2004) | ||||
Դրաֆթի տարի | 2004 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Շառլոթ Բոբքեթս | ||||
Կարիերայի պատմություն | |||||
Շառլոթ Բոբքեթս (2004-2009) Նյու Օռլեանս Հորնեթս (2009-2012) Վաշինգթոն Վիզարդս (2012-2013) Դելավեր Էյթի սևներս (2017–2018) Նյու Օռլեանս Պելիկանս (2018) Ուլսան Հյունդայի Մոբիս Ֆիբուս (2019-2020) | |||||
Մրցանակներ | |||||
| |||||
|
Բելերի ավագ դպրոցի և Կոնեկտիկուտի համալսարանի շրջանավարտ է։ Վերջինիս սպորտային թիմի կազմում 2004 թվականին դարձել է NCAA չեմպիոն, իսկ իրեն շնորհվել է ամենաակնառու բասկետբոլիստի մրցանակը։ Նույն թվականին Օկաֆորը մուտք է գործել 2004 թվականի NBA դրաֆթ, որտեղ նրան ընտրել է «Շառլոթ Բոբքեթսը»` 2-րդ ընտրությամբ, այն բանից հետո, երբ «Օռլանդո Մեջիքն» առաջինն ընտրում է Դուայթ Հովարդին։ NBA-ում անցկացրած առաջին խաղաշրջանի ավարտից հետո Օկաֆորին շնորհվում է «Տարվա նորեկ» մրցանակը (2005)։
2004 թվականի Աթենքի ամառային օլիմպիական խաղերում Միացյալ նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի կազմում նվաճել է բրոնզե մեդալ։
Օկաֆորն առաջինն է իր ընտանիքում, ով ծնվել է Միացյալ Նահանգներում։ Նրա հայրը և մայրը ազգությամբ նիգերիացի են, ընդ որում՝ հայրը պատկանում է Իգբո էթնիկական ցեղին։ Վաղ տարիքում Օկաֆորի ընտանիքը տեղափոխվում է Բարթսվիլ (Օկլահոմա նահանգ), քանի որ հայրն աշխատում էր «Phillips Petroleum Company» նավթային ընկերությունում, որի գլխամասը գտնվում էր հենց այդ քաղաքում։ Օկաֆորին ընդունում են տեղի մարզադպրոցը, որտեղ նա սովորում է բասկետբոլ խաղալ։ Մեծանալով Հյուսթոնի տարածաշրջանում՝ Օկաֆորի համար կուռք դարձավ «Հյուսթոն Ռոքեթսի» այն ժամանակվա ռմբարկու Քլայդ Դրեքսլերը, ինչպես նաև նույն ակումբում խաղացող նրա համերկրացի Հակիմ Օլաջուվոնը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմեկա Օկաֆոր» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.