Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը[1] Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է Հայաստանի Էջմիածին քաղաքում։

Այստեղ է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը, որը ըստ Գրիգոր Լուսավորչի նկարագրման, հիմնվել է իր երազում տեսած Հիսուսի իջման վայրում և կառուցվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 303 թ.։

Այն աշխարհասփյուռ հայության գերագույն մասի սրբազան ուխտատեղին է և Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը՝ Վեհարանը։

Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձանները, թանգարանները, գրադարանները և հենց Մայր Տաճարը ներկայացնում են հայոց բազմադարյան պատմությունը, գրականության և արվեստի բացառիկ արժեքները, հոգևոր մշակույթի գանձերը[2][3]։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծ պատասխանատվություն է կրում թե այստեղ ստեղծված և թե Եկեղեցուն նվիրաբերված մշակութային արժեքների պահպանության համար։

Մայր Աթոռը իրականացնում է սոցիալական, մշակութային և դաստիարակչական ծրագրեր Հայաստանում, ինչպես նաև սփյուռքում։

Պատմություն

Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո կաթողիկոսական աթոռը հայտնվեց իսլամադավան տարբեր իշխանությունների տիրապետության տակ, որոնք ծանր հարկատվության ենթարկեցին այն։ Շատ հաճախ կաթողիկոսները գահից հեռացվում էին կամ գահ բարձրանում մուսուլման տիրակալների կամայականությամբ։ Այս ամենն առիթ էր ստեղծում նաև ներքին երկպառակության և պայքարի։ Տարբեր խմբավորումներ պայքարում էին կաթողիկոսական գահի համար։

Աթոռն այլևս դադարել էր բովանդակ հայության համազգային-եկեղեցական շահերն արտահայտող կենտրոն լինելու իր առաքելությունից, դարձել իշխող մահգմեդականների շահատակությունների, զեղծումների և անմիաբանության արտահայտիչ։ Պետականությունից զուրկ ժողովրդին համախմբելու և առաջնորդելու միակ ազգային կառույցը մնացել էր եկեղեցին։ Կիլիկյան իրականությունն այլևս ի զորու չէր կատարել այդ վեհ առաքելությունը։ Կաթողիկոսական աթոռի դերն ու նշանակությունը վերականգնելու և ամրապնդելու համար այն պետք է վերահաստատվեր իր նախնական տեղում՝ Էջմիածնում։

1430-ական թվականներին Հերմոնացին և Մեծշոփեցին պարբերաբար հանդիպումներ են ունենում Մեծ Հայքի նշանավոր վարդապետների, թեմակալ առաջնորդների, մեծատունների հետ։ Գնալով շարժումը ձեռք էր բերում լայն ժողովրդականություն։ Կաթողիկոսական աթոռի տեղափոխմանը հավանություն են տալիս նաև կիլիկյան հոգևորականներից շատերը։ Քայլեր են ձեռնարկվում նաև Ս. Էջմիածնի վանքը տնտեսապես հզորացնելու և բարվոք վիճակ ստեղծելու ուղղությամբ։ 1431 թվականին Սյունյաց իշխան Ռուստամ Օրբելյանը Ս. Էջմիածնին նվիրում է 7 խոշոր գյուղեր (Վաղարշապատ, Օշական, Նորագավիթ, Մուղնի, Աղավնատուն և այլն)։ Վանքում սկսվում են շինարարական վերանորոգուման աշխատանքներ։

Շուտով շարժման ղեկավարները հատուկ հրավիրագիր են ուղարկում Սիս՝ Հայոց կաթողիկոս Գրիգոր Թ Մուսաբեկյանցին Վաղարշապատ տեղափոխվելու և կաթողիկոսությունն այստեղ շարունակելու առաջարկությամբ։ Գրիգոր Թ–ն ծերության պատճառով չի կարողանում տեղափոխվել, սակայն իր գրավոր համաձայնությունն է տալիս կաթողիկոսական նոր ընտրություններ անցկացնելու և Մայր աթոռը Էջմիածին տեղափոխելու վերաբերյալ։ 1441 թվականի ապրիլին սկսեցին Երևան ժամանել ազգային-եկեղեցական ժողովի մասնակիցները՝ 300 հոգի։ Հայաստանում իշխող կարա-կոյունլու Ջահան շահը իր ենթականերին հրահանգ էր տվել ըստ ամենայնի աջակցել կաթողիկոսական ընտրություններին։

Մայիսի 25-ին տեղի ունեցան կաթողիկոսական ընտրություններ, որի արդյունքում կաթողիկոս ընտրվեց չեզոք, սակայն շատ ճանաչված ու հարգված հոգևորական՝ Կիրակոս Վիրապեցին։ Նա ծնունդով վասպուրականցի էր, եղել էր ճգնավոր Խոր Վիրապում, պաշտոնավարել Ղրիմի Կաֆա քաղաքում։ Հայտնի էր իր սրբակենցաղ ու խոնարհ նիստուկացով։ Մայիսի 28-ին 12 եպիսկոպոսների ձեռքով Կիրակոս Վիրապեցին օծվում է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Հատկանշական է, որ ինչպես կաթողիկոսի օծումը, այնպես էլ ընտրությանը հետևած մյուռոնի օրհնությունը կատարվեց Ս. Գրիգոր Լուսավորչի աջով, որը դեպքերից քիչ առաջ Սսից տեղափոխվել էր Էջմիածին։

Այսպիսով կաթողիկոսական այս ընտրություններով ավարտվեց Հայոց կաթողիկոսական աթոռի 1000-ամյա աստանդականու դեգերումներով լեցուն շրջանը, այն վերադարձավ իր բնական, նախնական վայրը։ Հայության համար այս իրադարձությունը ունեցավ պատմական կարևոր նշանակություն։ Վերստին Ս. Էջմիածինը դարձավ հայ ժողովրդի ոչ միայն հոգևոր-եկեղեցական կյանքի, այլև նրա կրթական, մշակութային գործունեության, քաղաքական ակնկալությունների ու ազատագրական պայքարի կենտրոնը։

Եկեղեցիներ

Հոգևոր նստավայրեր և կացարաններ

  • Միաբանական շենք «Երեմյան խցեր»
  • Սարկավագական կացարաններ «Ղազարապատ»
  • Վանատուն
  • Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանողական հանրակացարան
  • Միաբանական նոր շենք

Թանգարաններ և ձեռագրատներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածննում գործում են թանգարաններ և գրադարաններ՝

Կրթական հաստատություններ

Վարչական շենքեր

  • Միջեկեղեցական հարաբերությունների կենտրոն (նախկինում՝ Սինոդի շենք)
  • Դիվանատուն
  • Հայրապետական հանդիսությունների կենտրոն

Դարպասներ

  • Վազգենյան Դարպաս
  • Դուռն Տրդատայ
  • Սուրբ Գրիգոր Լուսավորչի դարպաս

Այլ շինություններ

Մայր Աթոռում են գտնվում հետևյալ շինությունները՝

Արագ փաստեր
Փակել

Ծրագրեր և ծառայություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իրականացնում է մի շարք ծրագրեր, ինչպես՝

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.