Էսսեքս (նավաբեկություն)
From Wikipedia, the free encyclopedia
«Էսսեկսի» նավաբեկությունը, պատահար, որը տեղի է ունեցել ամերիկական «Էսսեկս» կետորսական նավի հետ, որի նավապետն էր Ջորջ Պոլլարդը (կրտսերը)։ 1820 թ-ին Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, նավը ենթարկվեց հարձակման կաշալոտի կողմից և խորտակվեց, իսկ նավի անձնակազմը ստիպված էր փրկություն փնտրել երեք կետորսանավերով՝ ափից հազարավոր մղոններ հեռու։ Պատահարը ոգեշնչել է Գերման Մելվիլլին՝ գրելու «Մոբի Դիկ» վեպը, 1851 թ-ին։