Էվան ՄաքԳրեգոր
From Wikipedia, the free encyclopedia
Էվան Գորդոն ՄաքԳրեգոր (անգլ.՝ Ewan Gordon McGregor, մարտի 31, 1971(1971-03-31)[1][2][3][…], Փերթ, Փերթ և Կինրոս[4]) շոտլանդացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր։ Դերասանը նկարահանվում է անկախ ֆիլմերում, ինչպես նաև հոլիվուդյան բարձր բյուջե ունեցող նախագծերում։ Նրա մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերն են՝ «Ասեղի վրա» (1996), «Մտերիմ օրագիր» (1996), «Մուլեն Ռուժ!» (2001), «Մեծ ձուկը» (2003), «Գրողի ծոցը սերը» (2003), «Կղզին» (2005), «Անտառներում» (2005), «Աստղային պատերազմներ» էպոպեիայի երրորդ մասերում (1999, 2002, 2005), «Ես քեզ սիրում եմ, Ֆիլլիպ Մորիս» (2009) և Դոն Բրաունի վեպի էկրանացում «Հրեշտակները և հրեշները» (2009)։ Ներկայումս համարվում է Մեծ Բրիտանիայի ամենապահանջված դերասաններից մեկը։
Էվան ՄաքԳրեգոր անգլ.՝ Ewan McGregor | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1971(1971-03-31)[1][2][3][…] (53 տարեկան) |
Ծննդավայր | Փերթ, Փերթ և Կինրոս[4] |
Կրթություն | Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց[5] և Morrison's Academy? |
Քաղաքացիություն | Շոտլանդիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, թատրոնի դերասան, հնչյունավորող, կինոռեժիսոր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ընտրանի | Մուլեն Ռուժ |
Ամուսին(ներ) | Եվա Մավրակիս և Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ[6] |
Երեխա(ներ) | Կլարա Մաքգրեգոր[7] և Jamyan McGregor? |
Պարգևներ և մրցանակներ | |
2012 թվականի վերջին Ուեն Մակգրեգորին շնորհվել է սպայի կոչում և Բրիտանական կայսրության շքանշան[11][12]։