Էվնոմիայի ընտանիք
From Wikipedia, the free encyclopedia
Էվնոմիայի ընտանիք, դա խոշոր սիլիկատային S դասի աստերոիդների խումբ է հիմնական աստերոիդների գոտու կենտրոնական մասում։ Այս ընտանիքի կազմի մեջ են մտնում աստերոիդների հիմնական գոտու բոլոր հայտնի աստերոիդների մոտ 5%։ Ընտանիքը ստացել է իր անվանումը (15) Էվնոմիա աստերոիդի անունից։ Այս ընտանիքը երբեմն անվանում են Խիրայամայի ընտանիք, ի պատիվ ճապոնացի աստղագետ Կիեցուգու Խիրայամայի, ով հայտնաբերել է առաջին հինգ աստերոիդների ընտանիքները, հիմնվելով այն փաստի վրա, որ այս հինգ ընտանիքների աստերոիդները ունեն միանման սպեկտրալ դասեր և ուղեծրի էլեմենտներ։