Էրեբունի (օդանավակայան)
From Wikipedia, the free encyclopedia
Էրեբունի օդանավակայան, նախկինում քաղաքացիական, այժմ՝ ռազմական օդանավակայան Երևանում։ Տեղակայված է Երևանի կենտրոնից 7,3 կմ հեռավորության վրա։ Ներկա դրությամբ օգտագործվում է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ռազմա-օդային ուժերի կողմից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրեբունի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Էրեբունի օդանավակայան, IATA: none – ԻԿԱՕ: none ...
Էրեբունի օդանավակայան | |||
---|---|---|---|
IATA: none – ԻԿԱՕ: none | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | Ռազմական | ||
Փակել
Օդանավակայանի ճարտարապետներն են եղել Ռ. Հասրաթյանը և Լ. Խրիստափորյանը, իսկ կոնստրուկտորները՝ Է. Թոսունյանը և Ի. Բաղրամյանը։
Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերը Հայաստանում բաղկացած են 426-րդ ավիախմբի 18 «ՄիԳ-29» կործանիչներից և 700-րդ օդա-տրանսպորտային հսկիչ կենտրոնից, որը տեղակայված է Էրեբունի օդանավակայանում գտնվող 3624-րդ օդային բազայում։