Էրիթրոցիտներ
From Wikipedia, the free encyclopedia
Էրիթրոցիտներ, արյան կարմիր բջիջներն, որոնց գլխավոր ֆունկցիան թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է։ Էրիթրոցիտներն իրենց թաղանթի վրա փոխադրում են նաև կրեատոր մակրոմոլեկուլներ, հորմոններ, ամինաթթուներ, նուկլեոտիդներ և այլն։ Էրիթրոցիտների գլխավոր ֆունկցիաներից մեկը արյան թթվահիմնային հավասարակշռության պահպանումն է, որն իրականացվում է նրանցում պարունակվող հեմոգլոբինով։ Էրիթրոցիտների քանակությունը հասուն տղամարդու մոտ 4, 5-5 միլիոն է 1 մմ³-ում, իսկ հասուն կանանց մոտ՝ 3, 8-4, 5 միլիոն՝ 1 մմ³-ում։