Ընտանի կենդանիների գերեզմանոց (վեպ)
From Wikipedia, the free encyclopedia
«Ընտանի կենդանիների գերեզմանոց» (անգլ.՝ Pet Sematary), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպը` գրված գոթական գրականության գրական պոստմոդերնիզմ ոճով, առաջին անգամ հրատարակվել է 1983 թվականին Doubleday հրատարակչության կողմից։ Գլխավոր սյուժետային գծի համաձայն ընտանեկան զույգը` Ռեյչել և Լուիս Կրիդը, իրենց երկու երեխաների հետ տեղափոխվում են Լանդլոու քաղաք։ Բնակավայրից ոչ հեռու երեխաները կազմակերպում են իրենց ընտանի կենդանիների թաղումը։ Լուիսին իր մահացած պացիենտի հոգին զգուշացնում է` արգելելով գնալ ընտանի կենդանիների գերեզմանոցի ետևի անտառը, սակայն պրոտագոնիստը բազմակի անգամ խախտում է արգելքը։ Մահվան թեման շոշափելով` շարադրանքի մեջ Քինգը օգտագործում է երեխայի կորստի վախը և նեկրոֆոբիան։
Ընտանի կենդանիների գերեզմանոց անգլ.՝ Pet Sematary | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | սարսափ |
Թեմա | Զոմբի կենդանի |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Վենդիգո |
Նկարագրում է | Ludlow? |
Նախորդ | Christine? |
Հաջորդ | Մարդագայլի ցիկլ |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | նոյեմբերի 14, 1983 |
Վեպի միտքը այցելում է գրողին մահացած Սմակի կատվի թաղումից հետո։ Հեղինակը աշխատությունը համարում էր այնքան վախենալու, որ գրքի վրա աշխատանքը ավարտելուց հետո հրաժարվում է այն հրատարակելու մտքից։ Սակայն, հրատարակչի հետ ֆինանսական պրոբլեմների պատճառով, Քինգը համաձայնվեց հրատարակել գիրքը։ Վեպը դրական արձագանքի արժանացավ ինչպես ամերիկացի, այնպես էլ անգլիացի ընթերցողների կողմից։ «Ընտանի կենդանիների գերեզմանոցը» արժանացավ «Ֆենտեզիի համաշխարհային մրցանակաբաշխության» մրցանակին և «Լոկուսի» մրցանակին։ Գրաքննադատները, գիրքը վախենալու համարելով, նշեցին Վիլյամ Ուայմերկ Ջոկոբսի, Մերի Շելլիի և Նաթանիել Հոթորնի աշխատությունների ազդեցությունը։ Որոշ տեսաբաններ դժգոհ մնացին վեպում վախերի մակերեսային օգտագործումից։ Վեպը էկրանարկվել է 1989 թվականին ռեժիսոր Մերի Լամբերտի կողմից։